12:46 02.10.2018
«Հոկտեմբերի 7-ից Երևանում տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ: Այդ օրվանից կմեկնարկեն Ֆրանկոֆոն օրերը և կավարտվեն 12-ին՝ գագաթնաժողովով: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա մշտական խորհրդի 105-րդ նիստը, հաջորդ օրը՝ Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական նիստը՝ ֆրանկոֆոն երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Հոկտեմբերի 9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի պաշտոնական բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը», – հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ, ամփոփելով Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքները, ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար, աշխատանքային հանձնաժողովի ղեկավար Վահագն Մելիքյանը:
Քանի որ հոկտեմբերի 9-ին նաև Երիտասարդների միջազգային օրն է նշվում, ուստի Ֆրանկոֆոնիայի շրջանակում առանձնահատուկ տեղ է հատկացվելու նաև երիտասարդությանն ու նրանց խնդիրներին: Միջոցառումներին մեծ է լինելու նաև երիտասարդության մասնակցությունը:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո «Թումո» կենտրոնում կմեկնարկի տնտեսական ֆորումը: Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի արդեն գագաթնաժողովը, որը կշարունակվի նաև հաջորդ օրը: Հանրապետության հրապարակում նաև նախատեսված է համերգային մեծ ծրագիր՝ բաղկացած երեք մասից: Համերգին իրենց մասնակցությունը կունենան համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր, իսկ համերգային ծրագրի ավարտից հետո երեկոն կշարունակի կրկին համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի DJ-ի մասնակցությամբ դիսկոտեկը:
«83 անդամ ասոցացված երկրների և կառավարությունների ներկայացուցիչներ և գործընկեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ են ժամանելու: Մասնակցելու համար ժամանելու են 3500 ներկայացուցիչներ` պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ, արվեստի գործիչներ ու լրագրողներ: Վերջին ամիսներին աշխատանքը, մոբիլիզացումը և ներգրավվածությունն աննախադեպ է եղել: Երևանն ամբողջովին պատրաստ է ընդունել հյուրերին: Այս միջոցառումն իսկապես աննախադեպ է Ֆրանկոֆոնիայի պատմության մեջ, կազմակերպիչները դժվարացան հիշել որևէ միջոցառում, որտեղ 30-ից ավելի երկրների ղեկավարներ են մասնակցել, իսկ Հայաստան ժամանելու են 40-ից ավելի երկրների նախագահներ և կառավարության ղեկավարներ»,- ասաց Մելիքյանը:
Կազմակերպչական հարցերի կազմակերպման նպատակով ներդրված են հսկայական մարդկային ռեսուրսներ, տեղական արտադրողին խրախուսելու համար բազմաթիվ ընկերություններ` կազմակերպչական տարբեր ուղղություններով, ևս ներգրավված են: Օգնելու համար կամավորների մեծ բանակ է աշխատում:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...