«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ». Շառլ Ազնավուրի մահից անցել է 3 տարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+10.09 oC

«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ». Շառլ Ազնավուրի մահից անցել է 3 տարի

10:08 01.10.2021

Փարիզում էինք, 2008թ. նոյեմբերն էր. հայ-ֆրանսիական համագործակցության ու բարեկամության մասին ռեպորտաժն առավել հետաքրքիր պատրաստելու համար իմ գործընկեր օպերատորի հետ խորհրդակցեցինք ու որոշեցինք Փարիզի փողոցներում մի քանի հարցում անել՝ հետաքրքրվելով, թե սովորական ֆրանսիացիներն ինչ գիտեն հայերիս ու հայ-ֆրանսիական առնչությունների մասին:

Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում էր. սուրճի վերջին կումն անելուց հետո դուրս եկանք փողոց:

Դեռ քիչ մարդ կար… Երբ մոտենում ու հարցնում էինք, «Արմենիա» բառը լսելիս, ինչպես եվրոպական շատ երկրներում է պատահում, մեզ հակադարձ հարց էին տալիս՝ Ռոմենիա՞, Ալբանիա՞, կարծես ճշտելով իրենց հասկացածը:

Մի քանի անհաջող փորձից հետո հիասթափված հայացքներ փոխանակեցինք՝ մտածելով, որ չստացվեց… Գրեթե համակերպվել էինք մեր ձախողման հետ, բայց հերթական անցորդին հարց տալիս՝ ես նախ՝ ասացի «Հայաստան» բառն ու ավելացրեցի Շառլ Ազնավուր անունը… Անցորդի դեմքին ժպիտ ու ոգևորություն հայտնվեց, խոսեց Ազնավուրի ու նրանով ճանաչած հայ ինքնության մասին: Դե, իհարկե, ինչպես ավելի շուտ չէի մտածել…

Շառլ Ազնավուր անունը պարզապես հաջողության բանաձև է, անգամ նրան երբևէ չտեսած հայի համար…

Թավշե ձայնով լեգենդը, որը ծնկի բերեց աշխարհը 

Նա ո՛չ թիկնեղ էր, ո՛չ ազդեցիկ արտաքինով, բայց կարողացավ աշխարհը ծնկի բերել: Թավշյա, մեղմ ձայնով պատմվող կյանքն ու սերն անկեղծ էին, բեմում պահվածքը՝ պարզ ու հասարակ, սակայն անմիջական ու մտերմիկ, ասես բեմում ոչ թե երգում են, այլ խոսում ու խոսեցնում:

Ազնավուրի «հավերժական սերը» 

Կյանքն ու ստեղծագործությունը Ազնավուրի դեպքում միահյուսված են: Նրա անձնական կյանքը երբեք էլ շատ բաց չի եղել, սիրավեպերի ու կանանց մասին լայն շրջանակներին հայտնի չէր: Բայց նրանցից մեկն ամենամեծ հետքը թողեց Ազնավուրի կյանքում:

«Երգող ճնճղուկը»՝ հանրահայտ երգչուհի Էդիթ Պիաֆը, պարզապես գտավ ու վեր բարձրացրեց Ազնավուրին:

Կաբարեում մի օր տեղի ունեցած սովորական հանդիպումը հետո դարձավ 8 տարվա բարդ հարաբերությունների մի շրջան: Նրանք հանդիպեցին այն ժամանակ, երբ Ազնավուրն իր ընկեր Պիեռ Ռոշենի հետ երեկոները կաբարեում կատարում էր սեփական ստեղծագործությունները:

Այդպիսի մի երեկո պատահաբար այդտեղ էր Էդիթ Պիաֆը: Ազնավուրի մի երգից հետո նրանք ողջ գիշեր խմում էին, խոսում, իսկ լուսադեմին Պիաֆն առաջարկեց Ազնավուրին իր հետ ԱՄՆ գնալ: Անակնկալի եկած Շառլին միայն դա չէ, որ կաշկանդեց, այլև այն, որ ինքը փող չուներ: Այդ մասին նա ասաց Էդիտին, իսկ պատասխանն ավելի քան մարտահրավեր էր տղամարդու արժանապատվության համար.

«Իսկական տղամարդը կգտնի»,- ավելացրել էր Պիաֆը:

Շառլը գտավ…

Ազնավուրը երգեր էր գրում Պիաֆի համար, նրա քարտուղարն էր, վարորդը, օգնականը, բաժակի ընկերը, բայց երբեք նրա սիրեկանը: Պիաֆի այդ նախընտրությունը շատերին էր զարմացնում՝ ի՞նչ է նրա մեջ գտել: Շատերի պատասխանն էր` ինքն իրեն …

Իսկապես երկուսն էլ ֆրանսիական չափանիշներով գեղեցիկ չէին, ցածրահասակ, ինքնավստահ, բայց տաղանդավոր: Երբ Շառլը ավելին անելու քայլեր էր անում, ֆրանսիական միջավայրում շատ էին ծաղրում նրա հայկական մեծ քթի համար՝ ասելով, թե ուր է ուզում գնալ այդ փոքրիկ հայը: Պիաֆը ստիպեց Ազնավուրին գնալ պլաստիկ վիրահատության: Նաև դրա համար Ազնավուրը ասել էր, որ Էդիթն իրեն ստիպեց ֆրանսիացի դառնալ: Շատ անգամ էր փորձել հեռանալ Էդիթից, ամուսնացել, բաժանվել, բայց դարձյալ նրա մոտ վերադարձել:

 

«Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել, սիրել են ինձ, խաբել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ուստի ես ինձ ո՛չ զոհ եմ համարում, ո՛չ էլ սուրբ: Հաճախ ես նույնն եմ փոխհատուցել նրանց, քանի որ ես էլ մյուսների նման մարդ եմ»:

                 Շառլ Ազնավուր 

Բայց ֆրանսիական միջավայրը անողոք էր, դաժան էր նաև մամուլը: Ռադիոհաղորդավարներից մեկը մի անգամ իր հաղորդման մեջ նույնիսկ այսպես էր բնութագրել նրան, թե այդ պարոն Ազնավուրյանը վերադարձրել է հրեշավոր պատկերների՝ Քվազիմոդոյի դարը: Նորաձև էին սիրո երգերը, իսկ Ազնավուրի էմոցիոնալ ասելիքն այդ ֆոնի վրա դեռ չէր ընդունվում: Բայց վաղանցիկ նորաձևությունը իր տեղը զիջեց կայուն, անմիջական ու խոր զգացմունքներին ու տաղանդին:

1950-ականներին Կասաբլանկայում տեղի ունեցած համերգը պարզապես շրջադարձային եղավ: Հանդիսատեսը երկար ժամանակ չէր թողնում նրան հեռանալ բեմից:

Փարիզ վերադարձավ արդեն մեկ այլ Շառլ Ազնավուր: 1954թ. առաջին լուրջ պայմանագիրը ստորագրվեց: Շառլ Ազնավուրի անունը հնչեց եվրոպական ամենահայտնի համերգասրահներից մեկում` «Օլիմպիայում»: 3 շաբաթ շարունակ դահլիճը լեփ-լեցուն էր:

 

Ազնավուրի շանսոնը հատեց օվկիանոսը: Ֆրանսիական երգն այնքան էլ չընդունող Ամերիկան հոտնկայս ծափահարեց նրան` Ազնավուրի ձայնի գնահատականն էլ զուտ ամերիկյան ստացվեց. այն համեմատելի էր Պելեի ոտքերի ու Էլիզաբեթ Թեյլորի աչքերի հետ: Ամերիկան, սակայն, մեկ այլ բան էլ ավելացրեց Ազնավուրի կյանքում. 1960-ականներին Նյու Յորքում Ազնավուրը հանդիպեց իր կյանքի մեկ այլ հայտնի կնոջ՝ Լայզա Մինելլիին ու սիրահարվեց: Մինելլին 17 տարեկան էր, Շառլը` 39: Շառլն արդեն հռչակավոր էր, Լայզան դեռ նոր-նոր էր քայլեր անում:

 

«Ինձ համար հավերժական սերը ամփոփվում է երկու պայծառ կերպարների մեջ՝ Էդիթ Պիաֆ և Լայզա Մինելլի: Շնորհիվ Էդիթի, ես դարձա ֆրանսիացի, մենք շատ ընդհանուր բաներ ունեինք, այդ թվում մեր անցյալը, որի մասին միշտ տխրությամբ էինք հիշում: Ես սիրել եմ նաև Լայզա Մինելլիին, բայց սովորաբար այդպիսի սերը ապագա չի ունենում, այդպիսի սիրուց միայն երգեր են ծնվում: Հավերժական սերը ձեզ օրինակ»:

Նրանց այս երգը թարգմանվեց տարբեր լեզուներով, լեյտմոտիվ դարձավ տարբեր ֆիլմերում: Այն հնչեց «Թեհրան-43 ֆիլմում»:

Խորհրդային տարիներին, երկաթե վարագույրից այս կողմ միայն այդ մասին շշուկներ ու լեգենդներ հիշեցնող պատմություններ էին, բայց իրական լեգենդը 1963-ին էր: Հայաստանում առաջին անգամ պետք է հնչեին Շառլ Ազնավուրի կենդանի կատարումները: Տոմսեր գտնելը գրեթե անհնար էր, համերգասրահի միջանցքներում անգամ կանգնելու տեղ չկար: Հիմնական տեղերում Կոմկուսի ներկայացուցիչներն էին: Ազնավուրը միայն մեկ բան էր խնդրել՝ ազատ թողնել առջևի 7 տեղերը: Ցանկացել էր այնտեղ տատին տեսնել, որին այդ ժամանակ չէր ճանաչում և ուզում էր ծանոթանալ: Համերգի ընթացքում ու հետո տատի ծափերը չէին դադարում, չէին չորանում աչքերից թափվող արցունքները: Շանսոնյեն ծնկի իջավ ու տատին փոխանցեց թաշկինակը:

Քեզ համար Հայաստան 

1988թ. դեկտեմբերյան երկրաշարժի այս օրերը ծանր էին նաև մեծ հայի համար: Աղետից մեկ շաբաթ անց Հայաստանում էր: Հուզմունքը թաքցնել հնարավոր չէր:

Երբ նրան խոսեցրել էին, նա այսպես էր պատասխանել.

«Հայերը հուզմունքից լաց են լինում, բայց երբ լաց են լինում, այլևս ոչինչ անել հնարավոր չէ»:

Այնպես որ, չնայած հուզմունքին, կոչ էր արել ուժեղ լինել, քանի որ շատ գործ կա անելու: Տարիներ շարունակ Ազնավուրի հիմնադրամի միջոցով հավաքագրված գումարներով տներ, դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցվեցին: Հենց այդ ժամանակ նրա ջանքերի շնորհիվ ֆրանսիական շանսոնի մոտ 90 կատարողներ ու դերասաններ հավաքվեցին ու ձայնագրեցին «Քեզ համար, Հայաստան» երգը:

13 շաբաթ շարունակ այս երգը զբաղեցնում էր ֆրանսիական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը: Մոտ երկու մլն ձայնասկավառակ վաճառվեց:

Կաթով սուրճը 

Շառլ Ազնավուրն իր ողջ կյանքում մնաց ամենահայ ֆրանսիացին ու ամենաֆրանսիացի հայը: Պատահական չէ, որ նա մի անգամ իրեն կաթով սուրճի հետ էր համեմատել: Այնտեղ դժվար է կաթն ու սուրճը միմյանցից հստակ բաժանել, այնպես ինչպես հնարավոր չէ դրա մեջ հստակ տարանջատել հայկականն ու ֆրանսիականը:

«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս: Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այս բոլորը նորից կապրեի նույնությամբ»:

9 տասնամյակ անց էլ Ազնավուրը ոչ մի կերպ չէր նահանջում: Դեռ մի քանի օր առաջ տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ նախատեսում է իր 100-ամյակին համերգ տալ Հայաստանում: Նա չհասցրեց, բայց կյանքից հեռացավ՝ երբեք չհեռանալով բեմից ու շարունակելով խոսքի հնչյուններով ու միայն իրեն հատուկ շանսոնի մեղեդիներով նվաճել աշխարհը:

Զուր չէ, որ ֆրանսիական թերթերից մեկը նրա մասին գրելիս շատ դիպուկ էր բնորոշել` «ֆրանսիական շանսոնի Նապոլեոն»:

Պատրաստեց Քրիստինե Ալագուլյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը բացատրել է, թե ինչու է ընդունում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին և Զելենսկու կնոջը

23:59 13.05.2024

Վուչիչը բացատրել է, թե ինչու է ընդունում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին և Զելենսկու կնոջը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բացատրել է, որ Բելգրադը պետք է համագործակցի Կիևի հետ, որը չի ճանաչել Կոսովոն, այդ իսկ պատճառով Սերբիայում ջերմորեն ողջունում է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային և Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Ելենային։ «Ի՞նչ եք ուզում ինձնից՝ չխոսե՞լ 40 միլիոնանոց երկրի հետ, որը երբեք ոչ մի վատ բան չի արել Սերբիային և որը չի ճանաչել […] ...

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցն ավարտվել է առանց ոստիկանության հետ բախումների

23:36 13.05.2024

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցն ավարտվել է առանց ոստիկանության հետ բախումների

Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ Թբիլիսիում տեղի ունեցած հերթական հանրահավաքն ավարտվել է առանց ոստիկանության հետ միջադեպերի։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները, որոնք հիմնականում վրացական բուհերի ուսանողներ էին, որոշել են ավարտել իրենց քաղաքական ելույթները բեմից և երեքշաբթի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ից, կրկին հավաքվել խորհրդարանի մոտ՝ բողոքելու լիագումար նիստի անցկացման դեմ, որի […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայելին որոշակի տեսակի զենք չի մատակարարի, եթե վերջինս ներխուժի Ռաֆահ

23:25 13.05.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայելին որոշակի տեսակի զենք չի մատակարարի, եթե վերջինս ներխուժի Ռաֆահ

Միացյալ Նահանգները որոշակի տեսակի հարձակողական սպառազինություն չի մատակարարի Իսրայելին, եթե նա խոշոր ցամաքային գործողություն իրականացնի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը։ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ նման գործողության դեպքում որոշակի հարձակողական զինատեսակներ չի մատակարարի»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդի խորհրդականը։ Միևնույն […] ...

Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին

22:52 13.05.2024

Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին և կոչ է արել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին։ «Ուկրաինայում իրավիճակը կրիտիկական է: Վտանգված է ոչ միայն Ուկրաինայի անվտանգությունը, այլև մեր անվտանգությունը: Մենք պետք է գործենք հիմա»,- ասել է նա Ստոկհոլմում հյուսիսային Եվրոպայի վարչապետների համատեղ ասուլիսում: Հեռարձակումն իրականացվել է Շվեդիայի կառավարության գրասենյակի YouTube ալիքով։ ...

Կոչ եմ անում դիմակայել բոլոր սադրանքներին առավելագույն հանդուրժողականությամբ․ Կոբախիձեն՝ ոստիկանների գործողությունների մասին

22:30 13.05.2024

Կոչ եմ անում դիմակայել բոլոր սադրանքներին առավելագույն հանդուրժողականությամբ․ Կոբախիձեն՝ ոստիկանների գործողությունների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իրեն դուր չեն գալիս ոստիկանների կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցուցարարներին ծեծի ենթարկելու դեպքերը։ Ավելի վաղ վրացական որոշ լրատվամիջոցներ լուսանկարներ և տեսանյութեր էին տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանությունը ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։ «Ինձ դուր չեն գալիս նման միջադեպերը, ևս մեկ անգամ կոչ եմ անում […] ...

«Հըզբոլլահն» ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներխուժումը Ռաֆահ չի փրկի Նեթանյահուին պարտությունից

21:51 13.05.2024

«Հըզբոլլահն» ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներխուժումը Ռաֆահ չի փրկի Նեթանյահուին պարտությունից

Շիական «Հըզբոլլահի» զինված խմբավորումները կշարունակեն Իսրայելի հետ պատերազմը՝ Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրության ուժերին արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ շեյխ Հասան Նասրուլլան՝ Բեյրութում հանրահավաքի մասնակիցներին ուղղված ուղերձում, որը հեռարձակել է «Ալ Մանար» հեռուստաալիքը։ Նրա խոսքով, «Հարավային Լիբանանում, Իրաքում, Եմենում և Սիրիայում բոլոր օժանդակ ճակատները, որոնք նպաստում են պաղեստինյան պայքարին, բաց կմնան […] ...

BACK_TO_TOP