00:12 03.10.2018
Հոկտեմբերի 2-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Աշոցքի դատարանի 7 կարգադրիչներով գործադուլ են արել՝ փակելով Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին Բարձրագույն դատական խորհրդի ընդունած նոր որոշման դեմ, համաձայն որի՝ 7 կարգադրիչները տեղափոխվելու են աշխատանքի Գյումրի՝ մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Մարզի առաջին ատյանի Աշոցքի դատարանը ունի մեկ նախագահ և 7 կարգադրիչ: Երեք օր առաջ կարգադրիչները ծանուցում են ստացել, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ հոկտեմբերի մեկից իրենք տեղափոխվելու են աշխատանքի Գյումրի՝ մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Համաձյան որոշման՝ հոկտեմբերի մեկից արդեն պետք է աշխատանքի անցած լինեին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Բայց 7 կարգադիչներով հրաժարվում են տեղափոխվել՝ հիմնավորելով, որ ճանապարհը երկար է, ֆինանսական ու այլ խնդիրներ կան: Ամեն օր Աշոցքից -Գյումրի հասնելը դժվար է, աշխատավարձն էլ ցածր է։SHANTNEWS.am-ի հետ զրույցում դժգոել են կարգադրիչները։
«Մենք չենք կարող գնալ Գյումրի, նախ ֆինանսականը չի ներում․ հետո էլ ճանապարհը, դուք շատ լավ գիտեք ինչ վիճակի ճանապարհ ունենք։ Մեծ խնդիր է նաև ձմռան ամիսներին Գյումրի հասնելը, 6 ամիս այստեղ ձմեռ է, իսկ որ ճանապարհ է փակվում, մենք ավելի վատ վիճակում ենք հայտնվում, ու չենք կարողանա աշխատանքի հասնել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է կարգադրիչներից Զորայր Մարտիրոսյանը։
«Մենք ինչ աշխատավարձ ենք ստանում, որ Աշոցքից Գյումրի հասնենք։ 80 հազար դրամ ենք ստանում, ու ի՞նչ է նշանակում՝ պետք է գնանք Գյումրի աշխատենք, իսկ ինչպես է լուծվելու մեր ճանապարհածախսի խնդիրը։ Մենք Գյումրիում աշխատողը չենք, հազար խնդիրներ կան , թող լուծեն՝ կմտածենք »,- ասել է Գուրգեն Գալստյանը։
Արդեն 4 տարի է՝ Աշոցքի դատարանում նիստեր էլ չեն անում, իսկ դատարանի նախագահ Սուրեն Մնացյանը հրաժարվել է այստեղ նիստեր վարել : Պատճառը շենքային պայմաններն են։ 1985 թվականին կառուցված ու շահագործման հանձնած դատարանի եռահարկ շենքը կիսախարխուլ վիճակում է, պատկերն ավելի վատն է նիստերի դահլիճում:
«Մեր նիստերի դահլիճը չենք էլ օգտագործում, անմխիթար վիճակում է։ Դատավարողն անգամ նիստի չի գալիս արդեն 4 տարի։ Մենք դատավոր չենք տեսել 4 տարի, բայց ինչի՞ համար, եթե մենք դատարան ունենք, մեր դատավորը չի գալիս, մեզ համար պայման կա, իրա համար չկա՞ »,- ասել են դատարանի կարգադրիչները։
Դատական նիստեր չեն եղել , բայց կարգադրիչները շարունակել են աշխատել , ավելին՝ շենքի պահպանությամբ էլ են զբաղվել: Հիմա, երբ նրանց ոչ թե կրճատում են, այլ տեղափոխում Գյումրի, 7 կարգադրիչներով չեն համաձայնում՝ ասելով , որ Աշոցքի դատարանը այս դեպքում կլուծարվի:
Կարգադրիչները Աշոցք -Գյումրի միջպետական ճանապարհը համաձայնեցին բացել այն բաինց հետո, երբ իրենց ընդունելու, խնդիրը քննարկելու հրավիրվեց Շիրակի մարզի ընդհնաուր իրավասության դատարանի նախագահը:
Հանդիպումը փակ էր, որից հետո կարգադրիչները հայտնեցին, որ դատարանի նախագահը վստահեցրել է, որ հարցը կներկայացնի Բարձրագույն դատական խորհրդում: Իսկ մինչև հարցի լուծումը կարգադրիչները չեն ներկայանա աշխատանքի :
Աշոցքի դատարանն զբաղվում է միայն քաղաքացիական գործերի քննությամբ և սպասարկում է նաև Ամասիայի տարածաշրջանի բնակչությանը:
17:12 04.08.2025
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվինԱյսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...
17:05 04.08.2025
Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջներըՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ. 1. Հայտարարել, […] ...
17:00 04.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտումԱյսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ «Այսուհետ հանրային տրանսպորտում […] ...
16:55 04.08.2025
Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎՀայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ։ Այս մասին հայտնում է FC GRONINGEN-ը։ Նիդերլանդական անվանի ակումբն այժմ տարբերակներ է փնտրում՝ երիտասարդական թիմի կազմն ամրապնդելու համար։ Թեկնածուների թվում է նաև անգլիական «Սանդեռլենդի» ֆուտբոլիստ Ֆին Գերագուսյանը։ 17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» Մ21 թիմում 14 խաղում 5 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Գերագուսյանը 2024թ. սեպտեմբերին […] ...
16:49 04.08.2025
Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերելՀուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...
16:43 04.08.2025
Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...