Ժողովրդի կամքի դեմ ցանկացած գործընթաց դուրս է լինելու սահմանադրականությունից և օրենքից. Նորայր Նորիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+22.09 oC

Ժողովրդի կամքի դեմ ցանկացած գործընթաց դուրս է լինելու սահմանադրականությունից և օրենքից. Նորայր Նորիկյան

19:30 03.10.2018

Փաստաբան Նորայր Նորիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը, նշեց, որ չի կարող ասել, թե հնարավոր կլինի այդքան սուղ ժամկետում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել, քանի որ ակնհայտ է` արդեն գործադիր իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կայացրել է քաղաքական որոշում` մինչև սույն թվականի դեկտեմբեր ամսվա առաջին կեսը արդեն խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

«Իրոք չգիտեմ` հնարավոր կլինի՞ ընդունել կամ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է իրավական ընթացակարգին, ակնհայտ է, որ գործող Սահմանադրության շրջանակներում ընդամենը մեկ հնարավոր տարբերակ կա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, դա այն է, որ վարչապետը հրաժարական պետք է ներկայացնի, և ԱԺ-ն երկու անգամ երկու շաբաթվա մեջ վարչապետ չընտրի, որի պայմաններում ԱԺ-ն իրավունքի ուժով կարձակվի, կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնհայտ է, և երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ առաջիկա օրերին վարչապետը հրաժարական է ներկայացնելու, որին հաջորդելու են իմ հիշատակած ընթացակարգերը»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած «ԱԺ կանոնակարգ-օրենքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հետ կապված մտահոգություններն ընդունում է, նշեց, որ դրա հիմքում դրված էր քաղաքական բաղադրիչ, և այն նպատակ էր հետապնդում հնարավոր արհեստական խոչընդոտներ ստեղծել ԱԺ կողմից` վարչապետի հրաժարականի դեպքում նիստերի անցկացման վերաբերյալ: Նորիկյանի խոսքերով` ակնհայտ է, որ դա հակասահմանադրական է. նա հույս հայտնեց, որ հանրապետության նախագահն այդ օրենքը չի ստորագրելու, այլ ուղարկելու է Սահմանադրական դատարան դրա համապատասխանելիությունը որոշելու համար:

«Կարծում եմ, որ երեկվա իրադարձությունները ցույց տվեցին` մենք չենք հասնի այդ օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակաշրջան, քանի որ մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնի, արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն նշանակված կլինեն: Խնդիրը Փաշինյանինը չէ, ամբողջ հայ ժողովրդինն է, կարծում եմ, որ 2018 թ. ապրիլին նախաձեռնված այս համաժողովրդական գործընթացը պետք է ավարտուն տեսք ստանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, հետևաբար, կարծում եմ, որ ժողովրդի կամքի դեմ ցանկացած գործընթաց դուրս է լինելու սահմանադրականությունից և օրենքից, գտնում եմ, որ ԱԺ-ում գտնվող քաղաքական ուժերն ընդամենը խնդիր են դրել դժվարացնել կամ խոչընդոտներ ստեղծել, ինչը կարծում եմ՝ որևէ լուրջ դրական բան չի ունենալու իրենց համար: Իրենք պետք է քաղաքական ողջամտություն ցուցաբերեն, անեն հնարավորը, որ նորմալ, իրավական ընթացակարգերին համապատասխան` այս փուլը մենք անցնցում անցնենք»,- նշեց փաստաբանը:

Նորիկյանն ասաց, որ այս իրավիճակում կա երկու տարբերակ` փափուկ ուժի և կոշտ ուժի տարբերակները: Փափուկ ուժի տարբերակը, որն այս փուլում նախաձեռնել է Փաշինյանը, հետևյալն է` բանակցությունների միջոցով բոլոր քաղաքական կուսակցությունների հետ հասնել համաձայնության, ինչը կնշանակի, որ խորհրդարանական կուսակցությունները հանդես կգան գրավոր համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ, որով ժողովրդի առաջ գրավոր պատասխանատվություն կստանձնեն, որ հավատարիմ են մնում 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում իրենց իսկ կողմից ստանձնած պարտավորություններին, հաշվի են նստում 2018 թ. ՀՀ-ում ստեղծված նոր իրողությունների, ժողովրդի կամքի հետ և ուղղակի վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, չեն խոչընդոտելու, որ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվի: Եթե այս տարբերակն աշխատի, փաստաբանը կարծում է` հնարավոր կլինի դրանով Հայաստանում քաղաքական կատակլիզմ չստեղծել, Հայաստանի միջազգային վարկը բարձրացնել, մինչև անգամ այդ կուսակցություններն իրենց դեմքը կփրկեն, հնարավոր կլինի մասնակցել ընտրություններին, թեկուզ նվազ, աննշան, բայց որոշակի ձայների հավակնել:

Փաստաբանի խոսքերով, սակայն, եթե փափուկ ուժի այս տարբերակը չի գործելու, և եթե որոշում է կայացվել, որ դեկտեմբեր ամսվա առաջին կեսին պետք է նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա միանշանակ է, որ պետք է կիրառվի կոշտ ուժի տարբերակը, իսկ դա հետևյալն է, որ ժողովուրդն ուղղակի պետք է դուրս գա փողոց, տեր կանգնի, պաշտպանի իր իշխանությանը, դրանով իսկ իրացնելով ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածով ամրագրված իր սուվերեն իրավունքը, այն, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Այս համատեքստում, եթե խորհրդարանում այս պահին գործող քաղաքական ուժերը չեն ցուցաբերի քաղաքական ողջամտություն` չգնալ վերջնական քաղաքական ինքնասպանության, բնականաբար, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել և պահպանել իր իշխանությունը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, և հետագայում դրա ամբողջ պատասխանատվությունը, ես գտնում եմ, որ պետք է ընկնի այդ քաղաքական ուժերի վրա, որովհետև ակնհայտ է, որ դրանից հետո ոչ թե կոշտ ուժի տարբերակի կիրառման դեպքում բանակցություններ պետք է չլինեն, այլ հակառակը, դրանք պետք է համարվեն ավարտված, և այդ քաղաքական ուժերը, ովքեր ուղղակի կփորձեն սաբոտաժի ենթարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ուղղակի պատասխանատվության պետք է ենթարկվեն իրենց վարքագծի համար, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- նշեց նա:

«ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի աղմկահարույց նախագծի ընդունման առումով, ըստ փաստաբանի, նախագահ Արմեն Սարգսյանն էական դերակատարություն ունի. նա պետք է կա՛մ 21-օրյա ընթացքում ստորագրի և հրապարակի այն, կա՛մ վերադարձնի ԱԺ` առարկություններով, կա՛մ դիմի Սահմանադրական դատարան դրա օրինականությունը ստուգելու համար, և ցանկացած այլ քայլի դեպքում, բացի ստորագրել-հրապարակելուց, եթե նախագահը հետ է վերադարձնում օրենքը, դա հնարավորություն է տալիս ժամանակ ձգելու, իսկ եթե ուղարկում է Սահմանադրական դատարան` օրինականությունը հաստատելու, ավելի քան երեք ամիս ձգձգելու հնարավորություն է ստանում, քանի որ Սահմանադրական դատարանը նշված հարցի վերաբերյալ պետք է համապատասխան եզրակացություն տա կամ որոշում կայացնի երեք ամսվա ընթացքում:

Անդրադառնալով տեսակետին, որ փորձ է արվում արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը ձգձգել մինչև մայիս, որպեսզի լրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին և հնարավոր լինի նրան անվստահություն հայտնել, Նորիկյանը պատասխանեց.

«Ես այդ մասին խոսել եմ դեռևս ապրիլ ամսին, ամբողջ այդ քաղաքական ուժերի տրամաբանությունն ու քաղաքական վարքագիծը կառուցված է հենց այդ տարբերակի վրա, որ նրանք, հնարավոր է, ամեն կերպ փորձելու են ձգձգել, որ հնարավորություն ստանան, մինչև Փաշինյանի մեկ տարին լրանա, և իրենք իրենց անվստահությունը հայտնեն Փաշինյանին, կառավարությանը, բնականաբար, հասկանալի է իրենց այս տրամաբանությունը, որը կարծում եմ՝ չի աշխատելու, ուղղակի ի սկզբանե ձախողվող տարբերակ է, ուստի կարծում եմ` իրենց հաշվարկներն այս առումով անպտուղ են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 17.06.2025

SHANTNEWS

Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

19:54 17.06.2025

Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում Լոնդոնում անցկացված մրցաշարին մասնակցել է նաև ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը: Freedom թիմի կազմը․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) […] ...

Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա

19:43 17.06.2025

Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը Քահրամանմարաշում, որտեղ 2023 թվականի փետրվարին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, կմասնակցեն քաղաքացիներին բնակելի թաղամասի հանձնման արարողությանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ բնակելի համալիրը կառուցվել է Իլհամ Ալիևի հանձնարարությամբ։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Նախիջևան քաղաքում ստորագրվել էր միջկառավարական համագործակցության […] ...

Քննարկվել է Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի ներկայիս վիճակը

19:33 17.06.2025

Քննարկվել է Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի ներկայիս վիճակը

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը մասնակցել է Պրոբացիայի ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կարիքների գնահատման զեկույցի նախագծի քննարկմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի (ՊԿՏՀ) ներկայիս վիճակին, թվային գործիքների ներդրման արդյունքում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարներին։ Օկսաննա Աբրահամյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է Պրոբացիայի ծառայության կայուն և ինքնաբավ թվային զարգացման […] ...

Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ՝ եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար․ Բերեզովսկի

19:21 17.06.2025

Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ՝ եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար․ Բերեզովսկի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Նաիր Թիկնիզյանի` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա» սպասվող տրանսֆերին, հաղորդում է Матч ТВ-ն: «Նաիրը հավակնոտ տղա է, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա պակասում էր։ Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ` եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար։ Սերբիայի ակումբն ավելի մոտ է […] ...

Արտաշատում «Opel»-ը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

19:12 17.06.2025

Արտաշատում «Opel»-ը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 87-ամյա Լևիկ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր ժամանած «Արտաշատ» […] ...

BACK_TO_TOP