18:51 03.10.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասել է, որ երեկ ԱԺ բակում հավաքված քաղաքացիները, երբ հանդարտ հեռացել են Դեմիրճյան փողոցով, ականատես են եղել, թե ինչպես են ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրան ուղեկցող մարդիկ հայհոյել քաղաքացիներին:
«Կա տեսանյութ: Արդյո՞ք տեղյակ եք այդ միջադեպից և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող, հասարակական կարգը խախտող անձանց նկատմամբ»,- հարցրել է Լենա Նազարյանը:
«Այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես որոշ դեպքերում լավ չեն կատարել տիկին Կյուրեղյանի նշած հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին:
Այ, եթե պատշաճ ձևով էդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ՝ երեկվա միջադեպը չէր լինի: Ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն: Ես ուզում եմ մի այսպիսի բան ասել՝ երեկ, երբ մենք շփվում էինք ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ և երբ մտա ԱԺ նախագահի աշխատասենյակ, ՀՀԿ և ոչ միայն հանրապետական մեր գործընկերները բավականին հուզված էին հասկանալի պատճառներով: Ես ինքս իմ կողմից ամեն ինչ արեցի, որպեսզի լարվածությունը նվազի: Նույնիսկ կատակներ արեցի»,- ասել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ ինքը բազմիցս ասել է և հիմա էլ ասում է, որ իրենց ժպիտները և քաղաքավարությունը որևէ մեկը հանկարծ չփորձի մեկնաբանել որպես թուլություն:
«Բայց ես չգիտեմ՝ Միհրան Պողոսյանի թիկնապահներն են դրանք եղե՞լ, թե՞ ոչ, բայց Միհրան Պողոսյանն այնտեղ նույնպես ներկա է եղել և, ըստ ամենայնի, նա իսկապես այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա, այնուամենայնիվ լավ չի հասկացել այն, ինչը կատարվել է այդ սենյակում և լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է ՀՀ-ում: Երեկ ես զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձնից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքները և հորդորները, որ ԱԺ պատգամավորների և, հատկապես ՀՀԿ պատգամավորների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքերով՝ եթե պարզվի, որ որևէ պատգամավոր կամ պատգամավորի, այսպես կոչված, ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիտ հակահարված օրենքի կողմից:
«Եվ ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիները իրենց բավարարված կզգան դրանից և չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը, նրա նմանները Երևան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան: Ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, ովքեր այդպիսի արարքների հեղինակներ են, որ նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ: Կարող է մեր ուժերն այլևս չբավարարեն, որպեսզի կարողանանք ոմանց՝ Երևան քաղաքում հանգիստ քայլելու իրավունքը պատշաճ ձևով կազմակերպենք: Իրավապահները պետք է շատ կտրուկ գործեն, և իմ տեղեկություններով՝ արդեն իսկ կան այդ գործով բերման ենթարկվածներ»,- ավելացրել է վարչապետը:
11:43 01.05.2025
Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։ ...
11:30 01.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
11:13 01.05.2025
Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցությունԼյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...
10:58 01.05.2025
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...
10:47 01.05.2025
Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...