Ընդդիմադիր ուժերը սաստկացնում են հակադրությունը, քանի որ կորցնելու շատ բան ունեն. Արա Պապյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ընդդիմադիր ուժերը սաստկացնում են հակադրությունը, քանի որ կորցնելու շատ բան ունեն. Արա Պապյան

11:58 04.10.2018

«Իրավիճակը գնահատում եմ լարված և հակված ավելի լարվելու: Ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը սաստկացնում են հակադրությունը, քանի որ կորցնելու շատ բան ունեն: Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալը, խորհրդարանի լուծարումը համարում եմ ռիսկային, քանի որ նրանք անպայմանորեն կառաջադրեն այլ թեկնածուի: Եթե խոսքն այն մասին է, որ երկու շաբաթ ԱԺ-ն շրջափակեն և նիստ չգումարվի, ապա դա  ռեալ չէ»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված խորհրդարանական վերջին զարգացումներին:

Ըստ բանախոսի՝ խորհրդարանականները կարող են չմասնակցել և գրավոր ուղարկել իրենց քվեն: Մյուս կողմից, ըստ նրա, պետք է դուրս գալ օրինականության դաշտից, չի կարելի ապօրինությամբ խարսխել օրինականությունը:

«Այն ընտրությունները, որ տեղի են ունեցել, այն Սահմանադրությունը, որն ընդունվել է, օրինական չեն: Ինչպե՞ս պետք է  դրանց վրա հիմնվի օրինական գործողություն: Ես կարծում եմ, որ ոչ թե հանրաքվե, այլ պլեբիսցիտ պետք է անցկացվի` համաձա՞յն է ժողովուրդը  խորհրդարանը ցրել, թե՞ ոչ: Չի կարելի թողնել, որ ամբողջն էսպես  զարգանա, հակահեղափոխական ուժերն այնպիսի  գործողությունների կարող են դիմել, որ մեր մտքով էլ չի անցնում»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ հակահեղափոխությունը ակնհայտ գրոհի է անցնում: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ, որ հիմա պիտի սեղանի տակ լինեին, ակտիվանում են:

«Չի կարելի հետհեղափոխական վիճակը կառավարել նախահեղափոխական օրենքներով, հատուկ մարդկանց «հագով կարված օրենսդրությամբ»,- համոզված է Արա Պապյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP