13:40 04.10.2018
ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում բուռն քննարկումների առիթ դարձավ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ համաձայն դրա` կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել. կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես ՀՀ տոների և հիշատակի օրերի կապակցությամբ: Ավինյանի խոսքերով` նման անհրաժեշտություն ծագում է, երբ կարևորագույն միջոցառում է անցկացվում, ինչպիսին է Ֆրանկոֆոնիայի միջոցառումը, որին մասնակցում են 40-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, վերջիններիս անվտանգ և պատշաճ տեղափոխման կազմակերպման նպատակով կարիք է լինում փակել գլխավոր փողոցները, երթևեկությունը դառնալու է ծանր: Ավինյանը նշեց, որ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև 4-ից ավելի երկրների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց.
«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն իրապես բացառիկ է, 40-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարների` միաժամանակ գտնվելու պարագայում իսկապես ստեղծվում է իրավիճակ, որը պահանջում է որոշ ճկունություն: Մենք վերահաստատեցինք, որ ամբողջովին պատրաստ ենք այս գագաթնաժողովին, ամենը պատրաստ է, մի քանի օրից գործընթացը սկսվում է: Իրավիճակն իսկապես բացառիկ է, բայց դիտարկել իբրև 4 կամ ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այց…
Մենք բավական զարգացած ռեսուրս ունենք, որպեսզի կարգավորենք նման իրավիճակները, ՀԱՊԿ-ի, «ԵվրԱզԵս»-ի, բազմաթիվ այլ կազմակերպությունների անդամ-պետությունների ղեկավարներ միաժամանակյա այցով բազմիցս են գտնվել Հայաստանում, և մենք կարողացել ենք դա անել: Կարելի է ավելի ընդհանրացրած ձևակերպում տալ, որպեսզի խուսափենք թվի սահմանափակումից»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, հարց ուղղեց. ենթադրենք երկրների ղեկավարներ չեն այցելում, այլ, օրինակ, պատանեկան օլիմպիադա է և շաբաթվա մեկ օրն է այն անցկացվում, դրա համար էլ առանձի՞ն պետք է գնալ, նախագծում փոփոխություն կատարել: Վարչապետն ընդգծեց` պետք է ասել «երկրի կյանքում բացառիկ նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ», պետք է ձևակերպում գտնել, որը կապված չլինի կոնկրետ պետությունների թվի հետ, քանի որ հնարավոր է` 4 և ավելի երկրների ղեկավարներ գան, և այդպիսի անհրաժեշտություն չառաջանա:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ վարչապետի առաջարկած ձևակերպումը հետո լայն մեկնաբանությունների տեղիք կարող է տալ: Նա նշեց, որ թեպետ չի մասնակցել առավել նպատակահարմար ձևակերպում գտնելու գործընթացին, բայց երբ պարոն Ավինյանը կարդում էր, ինքը մտածում էր` ինչ լավ ձևակերպում է գտել:
Փաշինյանը, դիմելով ներկաներին, ասաց.
«Ես չեմ հասկանում` ինչո՞ւ է նման կանխավարկած ստեղծվել, թե կառավարությունը նստած մտածում է` ոնց աշխատանքային օրերը տեղափոխի, եթե նման որևէ կառավարություն կլինի, իրեն կուղարկեն հանգստանալու»:
Վարչապետն ասաց, որ այս կերպ իրենք, փաստորեն, կառավարության լիազորությունները մեծացնում են:
«Կներեք, ես ասում եմ` եթե Հայաստանում օլիմպիական խաղեր կազմակերպվեն, պիտի օրենքում փոփոխություններ արվե՞ն, ասենք, 6 և ավելի երկրներից 25 և ավելի մարզիկների այցերի դեպքում, հետո հաշվենք, թե քանի մարզիկ եկավ, հետո ասենք` բերեք, հիմնավորենք փաթեթները, տեսնենք` քանի երկրի ղեկավար է եկել: Ձեր մեկնաբանությունները մի քիչ աբսուրդ են, այս խնդիրը եկել հասել է վերջին օրերին, ամեն ինչ արել ենք, որ պետք է լուծվի: Մենք ունենք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, պետք է ձևակերպում տանք, որ ամեն նոր իրադարձության կապակցությամբ օրենքում նոր փոփոխություններ չանենք, ի վերջո, կառավարությունը այնպիսի մարմին է, ինչպես ԱԺ-ն, ժողովրդին ներկայացնող մարմին է, եթե անտրամաբանական բաներ անենք, կդադարի կառավարություն լինել»,- ասաց նա:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նշելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերը օրենքով սահմանել, ձևակերպում տալ, ասաց` հաշվի առնելով, որ քննարկվում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, հարց է առաջանում` Ֆրանկոֆոնիան կամ 4 և ավելի երկրների ղեկավարների այցելությունը դիտում են որպես տո՞ն, թե՞ հիշատակ:
«Մենք դա համարում ենք հիշարժան իրադարձություն, ուրեմն վերնագրում էլ պետք է փոփոխություն կատարել, ճիշտ դիտարկում է, պարոն Զեյնալյան: Экзамен для нас всегда праздник: Սա գագաթնաժողով է, որին հազարավոր մարդիկ են մասնակցում, ովքեր նույն ժամին Երևանի` ըստ էության բոլոր կողմերից պետք է տեղաշարժվեն նույն կետը, և պետք է այնպես անել, որ ուշացումներ չլինեն, միայն երկրների ղեկավարների հետ կապված չէ այս պրոբլեմը, նաև մասնակիցների հետ է կապված: Մենք պարզ հարցերի լուծման ճանապարհին բարդ խնդիրների առաջ ենք կանգնում` սկսած վերնագրից մինչև ձևակերպումներ»,- ասաց վարչապետը:
Ի վերջո, կառավարությունը օրենքը հաստատեց` հավելելով «նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ» արտահայտությունը:
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...