23:57 04.10.2018
«Խորհրդարանական երեք ուժերին՝Հանրապետականներին, ԲՀԿ -ին ու ՀՅԴ-ին, միավորում է Ռոբերտ Քոչարյանը, համոզված է քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը: Նա հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանը ստեղծել է «Բարգավաճ Հայաստան»-ը Վիկտոր Սողոմոնյանի միջոցով: Ռոբերտ Քոչարյանը նաև լուրջ դերակատարում ունի ՀՅԴ լիդերներին բանտից ազատելու գործում:
«Նրանք օրենքով ու դատավճռով չեն դուրս եկել, այլ իրավիճակի փոփոխման պատճառով: Հանրապետականն էլ, միշտ եղել է «պապա» որոնող կուսակցություն: Էսօր Սերժ Սարգսյանը մի քիչ ավելի ստվերային է, որպես մարդ ինքն ավելի մեղմ է, միգուցե, ավելի հոգնած է: Չմոռանանք ՝ Քոչարյանը 10 տարի լավ հանգստացել է, իսկ Սերժ Սարգսյանը կոտրվել է, անգամ անօրինականությամբ երկիրը ղեկավարելը ծանր գործ է: Իսկ Քոչարյանը եկել է ուժեղ մարզված, բացի այդ, անձնական շահ ունի, նա այն ամենաերևացող անձն է, որի դեմ կան մեղադրանքներ: Իր միակ փրկությունը հեղաշրջումն է: Կամ ինքը գնում է բանտ, կամ հեղաշրջում է իրականացնում: Իսկ ո՞վ է ցանկանում մեզնից նստել՝ ոչ ոք:Այդ իսկ պատճառով, ունենալով հսկայական նյութական ռեսուրսներ, կապեր, այդ ամբողջ պետք է ներդնի, որ անազատության մեջ չհայտնվի: Այդ պատճառով պետք է պայքարեն բոլոր հնարավոր ու անհնար, բոլոր բարոյական ու անբարոյական մեթոդներով»,- կարծում է քաղաքագետ Արա Պապյանը:
«Նիկոլ Փաշինյանի «սիրո ու հանդուժողականությունն» ընկալվում է որպես թուլություն, որովհետև մեր երկիրը բավական երկար ժամանակ կառավարվել է գողական օրենքներով, իսկ այդ օրենքներով՝ բարությունը թուլության նշան է: Օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատժել»,- ասել է Արա Պապյանը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...