19:01 04.10.2018
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով խոսնակի պաշտոնը թողնելու և նոր պաշտոն ստանձնելու մասին:
«Հարգելի գործընկերներ, լրատվամիջոցների հարգարժան աշխատակիցներ,
Եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։
21-ամյա դիվանագիտական գործունեությանս գրեթե ողջ ընթացքում առնչություն եմ ունեցել լրատվամիջոցների հետ աշխատանքին, ավելին` մամուլի ներկայացուցիչների հետ աշխատանքը եղել է իմ անմիջական պարտականությունը։
2008թ. փետրվարին ԱԳՆ խոսնակի պարտականությունների կատարման ստանձնումը տեղի ունեցավ շատ անսպասելի, Հայաստանի համար շատ ծանր ժամանակահատվածում, հանգամանքների բերումով, քանի որ նախագահական ընտրություններից հետո ԱԳՆ նախորդ խոսնակի՝ Վլադիմիր Կարապետյանի (ում առաջարկով Բրյուսելից վերադառնալիս վերադարձա Մամուլի և տեղեկատվության վարչությունում) աշխատանքից ազատումից հետո, Մամուլի վարչությունում ավագությամբ հաջորդ դիվանագետը ես էի։ Ծրագրվում էր, որ խոսնակի պարտականությունները կատարելու եմ երկու ամիս. դա տևեց տաս տարուց ավելի։
Այս տարիների ընթացքում եղել են և շատ լարված ժամանակահատվածներ, և համեմատաբար թեթև օրեր։ Հետադարձ հայացք գցելով աչքերիս առաջ անցնում են կտրած ճանապարհների տասնյակ հազարավոր կիլոմետրերը, վեց մայրցամաքները, անհաշիվ երկրներն ու քաղաքները, օդանավակայաններն ու կայարանները, հյուրանոցներն ու նախագահական պալատներն ու արտգործնախարարությունները, համաժողովներն ու ամենաարժեքավոր կապիտալը, որ կուտակել եմ՝ մարդիկ, ում հետ հնարավորություն է եղել ծանոթանալ, շփվել, լսել ու սովորել։
Լրատվամիջոցների հետ աշխատանքի և հանրային դիվանագիտության բնագավառում փորձս մի քանի տարի է փոխանցում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին՝ դասավանդելով «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը» առարկան։ ԵՊՀ հրատարակչությունը ներկայումս տպագրության է պատրաստում իմ հեղինակած նույնանուն գիրքը, որը խոսնակի պաշտոնում ստացած գիտելիքների ու փորձառության յուրատեսակ հաշվետվություն է հանդիսանում։
Պաշտոնավարման տարիներին փորձել եմ հնարավորինս հասանելի և օգտակար լինել բոլորի համար, անկախ քաղաքական կողմնորոշումից և օրակարգից։ Հուսով եմ, որ դա ինչ-որ չափով ստացվել է։ Չեմ ընդունել կեղծիքը, բանսարկությունը, խաբեությունն ու վիրավորանքը։ Ինքս երբեք՝ նույնիսկ ամենաբարդ և հակասական իրավիճակներում չեմ ստել ու կեղծել՝ առաջնորդվելով «Ամբողջ ճշմարտությունը չասելը չի նշանակում ստել» մոտեցմամբ։
Խոսնակի պաշտոնը թողնում եմ բավականության զգացումով, քանի որ այս տարիների ընթացքում ինձ բախտ է վիճակվել աշխատել կայացած ու իր անելիքներն հստակ գիտակցող և պարտականությունները գերազանց իրականացնող թիմում, ուսանել և սովորեցնել։ Համոզված եմ, որ Հայաստանում առկա նոր իրավիճակում գործընկերներս ավելի թարմ ու ստեղծարար մոտեցումներով առավել բեղմնավոր են աշխատելու, նոր օրինակելի մակարդակի են բարձրացնելու արտգործնախարարության և նրա գործունեության հանրային ընկալումը, ու շարունակելու են արդյունավետ պաշտպանել Հայաստանի շահերը։
Երախտագիտությամբ ընդունել եմ եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը և այսօր ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Կադրային դիվանագետի համար դեսպան նշանակվելը բաղձալի և կարևորագույն մի հանգրվան է, որի մասին թե համալսարանական, թե աշխատանքային տարիներին կարող ես միայն երազել։ Երախտապարտ եմ վստահության և գնահատանքի համար։
Շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրը մի մեծ դպրոց է եղել ինձ համար, ուստի հարկ եմ համարում նշել բոլորին անուն առ անուն՝ Նաիրա Մելքումյան, Կարեն Միրզոյան, Վարդան Օսկանյան, Զոհրաբ Մնացականյան, Աշոտ Ղուլյան, Թաթուլ Մարգարյան, Շավարշ Քոչարյան, Շահեն Ավագյան, Վահագն Մելիքյան, Սուրեն Սահակյան, Վիգեն Չիտեչյան, Արթուր Ադոյան, Գագիկ Ղալաչյան, Ձյունիկ Աղաջանյան, Շաղիկ Մարուխյան, Վլադիմիր Կարապետյան։
Իհարկե, պետք է հատուկ հիշատակեմ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ում հետ աշխատելիս ահռելի գիտելիքներ ու փորձ եմ ձեռք բերել, սովորել թե՛ դիվանագետի մասնագիտության շատ նրբություններ, թե՛ համառություն, թե՛ հավատ սեփական ուժերի նկատմամբ։
Պետք է նշեմ նաև իմ մի քանի գործընկերների անուններ, ովքեր այս տասը տարիներին մեծապես նպաստել են իմ մասնագիտական գիտելիքների խորացմանը. Անդրանիկ Հովհաննիսյան, Արմեն Ղևոնդյան, Վարուժան Ներսեսյան, Տիգրան Մկրտչյան, Հասմիկ Տոլմաջյան, Սերոբ Բեջանյան, Վահագն Աթաբեկյան, Պարույր Հովհաննիսյան, Արմեն Պապիկյան։ Նրանց հետ, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, երկար ճանապարհ ենք անցել։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ՝ մինչև մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում ամենախոշոր միջոցառման՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ավարտը շարունակելու եմ իրականացնել գագաթնաժողովի խոսնակի պարտականությունները։ Այդ և այլ առիթներով դեռ կհանդիպենք։
Ծառայում եմ Հայրենիքին և հայ ժողովրդին»,- գրել է նա:
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...