ԱԺ-ն քննարկում է կառավարության` Ֆրանկոֆոնիայի օրերը ոչ աշխատանքային դարձնելու առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+9.09 oC

ԱԺ-ն քննարկում է կառավարության` Ֆրանկոֆոնիայի օրերը ոչ աշխատանքային դարձնելու առաջարկը

12:00 05.10.2018

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ներկայացնելով օրենքի նախագծի ընթացակարգը, առաջարկել է դրա առաջին և երկրորդ ընթերցումները կազմակերպել 24 ժամվա ընթացքում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հարցրել է ԱԳ փոխնախարարին, թե ինչով է պայմանավորված օրենքի նախագծի ընդունման հրատապությունը, մանավանդ, որ ըստ «ԱԺ կանոնակարգ օրենքի», հարցը պետք է ընդգրկվի օրակարգում 5 օր առաջ, այնինչ այս դեպքում ներառվել է 1 օր առաջ:

ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է, որ հրատապությունը պայմանավորված է Երևանում հոկտեմբերի 7-12-ը անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խորհրդաժողովով, հետևաբար խախտում չկա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը իր հերթին արձագանքել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքով թույլատրվում է, որպեսզի ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը բանավոր համաձայնեցնեն հրատապությունը, ինչն արվել է:

Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ Ֆրանկոֆոնիայի երևանյան խորհրդաժողովով պայմանավորված, հոկտեմբերի մի քանի օրերին Երևանում կարող են առաջանալ երթևեկության ծանրաբեռնվածություն, խցանումներ, նաև կարող են խնդիրներ առաջանալ Հայաստան այցելած բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովելու հետ կապված, հետևաբար կառավարությունը որոշել է ՀՀ քաղաքացիներին քիչ անհարմարություն պատճառելու համար տեղափոխել աշխատանքային օրերը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը հարց է ուղղել, թե ինչ կապ ունեն մարզերի երեխաներն ու աշխատողները Երևանում անցկացվող միջոցառումների հետ, մանավանդ, որ աշակերտները ստիպված են լինելու լրացուցիչ ծանրաբեռնվածության տակ ընկնել՝ 5-օրյա ուսուցումը դարձնել 6-օրյա:

«Մի՞թե դուք Երևանը դիտարկում եք որպես ամբողջ Հայաստան»,- ԱԳ փոխնախարարին հարցրել է ՀՅԴ խմբակցության պատգամավորը:

«Անշուշտ, Երևանը ամբողջ Հայաստանը չէ, սակայն հնարավոր չէր օրենքը տարածել միայն Երևանի վրա»,- պատասխանել է զեկուցող փոխնախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP