23:52 05.10.2018
Շառլ Ազնավուրը աշխարհի այն եզակի հայերից է, ում պատվին կենդանության օրոք քանդակ տեղադրվեց։ Այդ նվերը նրան տվեց երախտապարտ քաղաքը: 17 տարի առաջ, հենց իր արձանի բացմանը Գյումրի եկավ աշխարհահռչակ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հազարավոր գյումրեցիներ քաղաքի մուտքից սկսած մինչև Աստղի՝ այժմ Շառլի հրապարակ, կանգնել էին փողոցներում` տեսնելու մեծ հային: Շառլ Ազնավուրով աշխարհը ճանաչեց հային ու իր մարդասիրական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ 1988-ի աղետի օրերին:
1988 թվականին Շառլ Ազնավուրը ընդհատում է համերգային հյուրախաղերն ու գալիս Հայաստան։ Սպիտակում ու Գյումրիում շանսոնյեի եղած օրերի խրոնիկային աշխարհի բոլոր հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցները անդրադարձան: Նրա հանդիպումը աղետյալ քաղաքի բնակիչների հետ կիսավեր Ամենափրկիչ եկեղեցու մոտ էր: Տեսածից հետո Ազնավուրը ուժեղ լինելու, միասին աղետի հետևանքները հաղթահարելու ուղերձ հղեց հայերին: Ու հարցազրույցներից մեկի ժամանակ էլ ասաց.
«Նոստրադամուսը ըսած է՝ վերջին ժողովուրդը, որ կըլլա աշխարհի վրա, հայը բդի ըլլա: Է՛, կհավատամ»:
Ազնավուրի միջոցով աշխարհը ճանաչեց Հայաստանը: Նրա մի կոչը բավական էր, որ բազմաթիվ երկրներ համախմբվեին: Եվ մարդասիրության, համերաշխության խորհրդանիշ դարձավ աշխարհի 90 երգիչների կատարմամբ «Քեզ համար Հայաստան» երգը, որը միայն երգ չէր: 1988-ից հետո Ազնավուրը Փարիզում ստեղծեց «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը: Տարբեր երկրների նվիրատվություններն ու իր բարեգործական համերգների հասույթը նա փոխանցում էր աղետի գոտու վերականգնման նպատակին: Գյումրիում դպրոցներ ու կրթական մի շարք հաստատություններ են կառուցվել ու կահավորվել՝ «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Քաղաքը երախտապարտ ու շնորհակալ է մեծ հային։ Արածի շատ փոքր հատուցումը կենդանության օրոք կառուցված իր քանդակն է։
2001 թվականի սեպտեմբերի 22-ին Շառլ Ազնավուրը ներկա եղավ արձանի և իր անվամբ հրապարակի բացմանը: Այս իրադարձությունը աղետից 13 տարի անց էր, Ազնավուրի երկրորդ այցն էր Գյումրի, ում համար անակնկալ էր այն ընդունելությունը, ոգևորությունը, որն այդ օրն ապրեց Գյումրին: Աշխարհահռչակ շանսոնյեն հետո խոստովանեց, որ երբեք չէր մտածել, որ իր կենդանության օրոք արձան պետք է ունենար, որի մեծությունը համեմատեց իր հասակի հետ, հետո միայն խոսքերով արտահայտեց իր զգացածը․
«Հսկայական արձանի առաջը ինձ շատ պստիկ կզգամ: Երբեք կյանքիս ընթացքին չէի մտածե, որ իմ արձանս պիտի տեսնիմ այս ժողովրդական հրապարակին վրա: Հուզված եմ՝ տեսնելու իմ արձանս հայկական հողի վրա, ուր իմ արմատներս կան: Շնորհակալ եմ»:
Ազնավուրը մի քանի ժամ մնաց Գյումրիում, բայց օրեր շարունակ քաղաքը խոսում էր նրա այցի մասին ու միմյանց հարց էին տալիս՝ Շառլին տեսա՞ր:
Գյումրիում 5-րդ օրն է՝ այս հրապարակում արձանի մոտ ծաղիկներ ենք խոնարհում, ցավակցում ինքներս մեզ, որ հեռացավ աշխարհի ամենահայտնի ֆրանսիացի երգիչը և ամենամեծ հայը, ով երբեք չմոռացավ աշխարհի բեմերից հնչեցնել Հայաստան անունը։
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...