ԱԺ լուծարումը պետք է իրականացվի ոչ թե վարչապետի հրաժարականի, այլ դրա մասին հանրաքվեի միջոցով. Վարուժան Ավետիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԱԺ լուծարումը պետք է իրականացվի ոչ թե վարչապետի հրաժարականի, այլ դրա մասին հանրաքվեի միջոցով. Վարուժան Ավետիսյան

14:09 05.10.2018

«Եթե խորհրդարանը լինի սևերի և սպիտակների ամբողջություն, ապա լուրջ մտահոգություն պետք է հայտնենք՝ բնության մեջ սևերի և սպիտակների հանրագումարը գորշությունն է, մենք չենք ուզում գորշ խորհրդարան, մենք ուզում ենք, որ սպիտակի սպեկտորը բացվի, լինի բազմազան խորհրդարան, որը կարտահայտի ժողովրդի կամքը», – հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝ հեղափոխությունը պետք է ունենա իրեն բնորոշ տրամաբանությունը և շարժվի դրանով: Նախ պետք է սահմանվի անցումային շրջան, որի ընթացքում պետք է երկիրն ու քաղաքական դաշտը մաքրվեն, սևերը հեռացվեն քաղաքական դաշտից, իսկ մնացյալ ուժերը ստեղծեն սպիտակի սպեկտորը`մնացած գույներին դրսևորվելու հնարավորություն տալով: Անցումային ժողովրդավարությունը ենթադրում է կոշտ կառավարում, դա կարող է լինել կառավարությանը կարճ ժամանակով օրենսդիր լիազորություններ տրամադրելով:

«Այդ հեղափոխական, արտակարգ լիազորություններ ունեցող կառավարությունը կարճ ժամանակում կմաքրի դաշտը, կստեղծի պայմաններ՝ անհրաժեշտության դեպքում նաև ռազմավարական հարցերի շուրջ հանրաքվեներ անցկացնելով»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ անցումային ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է անցումային արդարադատությունը: Հաշվի առնելով հասցված ծանրագույն վնասներն ու հետևանքները՝ «Սասնա ծռեր»-ն անցումային արդարադատությունը պատկերացնում է նյուրնբերգյան դատավարության տարբերակով և ոչ թե մեղմ տարբերակներով: Կուսակցությունը կրկին փաստում է հակահեղափոխական տրամաբանությամբ հեղափոխություն կատարելու անհնարինության մասին:

«Չի կարող հակասահմանադրական փաստաթուղթը, որն ընդունվել է կեղծիքով ու բռնությամբ, որի անունը դրել են սահմանադրություն, կոչվել սահմանադրություն, ինչ է թե անունը դրել են սահմանադրություն: Չի կարող ժողովրդի կամքը չարտահայտող պատգամավորների համախումբը, որ ԱԺ է կոչվում, ժողովրդի անունից օրենք անունով փաստաթուղթ ընդունի, և դրանք կոչվեն օրենքներ, իսկ մենք էլ հլու, հնազանդ, բռնակալության, օլիգարխիայի, խանական համակարգի, Կրեմլի գործակալների ընդունած օրենքները, Սահմանադրությունը մեզ համար դարձնենք սրբազան նորմերի հավաքածու և դրանով առաջնորդվենք: Կամքը ժողովրդինն է, պետք է այն կատարվի»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Ժողովրդի կամքը, ըստ կուսակցության տրամաբանության, դինամիկ զարգացող սահմանադրությունն է: Բանակցել սևերի հետ, նշանակում է գնալ ժողովրդի կամքին հակառակ: Ըստ կուսակցության՝ ԱԺ լուծարումը պետք է իրականացվի ոչ թե վարչապետի հրաժարականի, այլ դրա մասին հանրաքվե անցկացնելու միջոցով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP