14:52 05.10.2018
«Փաշինյանի ընտրած մարտավարությունը` ԱԺ-ն ցրելու համար, մենք նույնպես մեր ժողովրդի կարծիքին ենք և համարում ենք, որ սխալ է: Այդ մարտավարությունը պետք է փոխել: Պետք չէ հրաժարականի միջոցով լուծարել խորհրդարանը, ճիշտը հանրաքվեն է, և ժողովուրդ կորոշի՝ այո՞, թե՛ ոչ»,- հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով՝ իրենք արդեն ավելի ազդեցիկ դիրք են զբաղեցնում քաղաքական դաշտում, ուստի ամեն ինչ անելու են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի հրաժարական տալու մարտավարությունից, քանի որ որոշ շրջանակներ կարող են օգուտ քաղել այդ իրավիճակից և իրավիճակն օգտագործելով նոր ցնցումներ անել:
«Մենք մեր ժողովրդի հետ միասին նեցուկ ենք Փաշինյանին, և այդ մարդիկ չեն կարողանալու սասանել այդ դիրքերը: Հուսով ենք այս հորդորները օդում չեն մնում, իսկ իշխանությունների հետ մեր առաջիկա շփումներում պնդելու ենք, որ դա սխալմունք է: Դեռ խոսակցություն չենք ունեցել իշխանությունների հետ, բայց ուզում ենք առաջիկա օրերին հանդիպում ունենալ»,- ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը:
Հարցին, թե ինչ վտանգներ են տեսնում, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց.
«Չենք ուզում, որ ժողովուրդը նոր՝ ալեկոծվող հոգեվիճակում հայտնվի: Առանց այդ էլ շատ լարված է, հեղափոխությունը դեռ իր հանգրվանին չի հասել, ժողովուրդը մտահոգ է ամեն ինչով, ավելորդ պետք չէ մտահոգել, այդ քայլից ինչ-որ շրջանակներ կփորձեն օգտվել, բայց ոչ թե մտավախություն ունենք, որ արդյունքի կհասնեն, ռևանշի վտանգ չկա, կարող են անհաջող իրավիճակ ստեղծել, ցնցում լինի: Եթե կարող ենք կանխել, ինչո՞ւ չկանխենք: Եթե կա ավելի ճիշտ ուղի, ինչո՞ւ չընտրել»:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, ապա, ըստ Սեֆիլյանի, իրենք սպասում են, թե երբ են նրանց կալանավորելու:
Հարցին, թե ԲՀԿ-ից արդյո՞ք ստացել են բանակցելու առաջարկ, Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ ոչ, իսկ լինելու դեպքում կքննարկեն:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...