15:25 05.10.2018
Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալներ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Հարություն Սարիբեկյանը, Անտոն Թոթոնջյանը, Էդվարդ Ներսեսյանը, Վահագն Սալնազարյանը, Խաչիկ Ավետիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Նելլի Մինասյանը, Մարինե Կաթանյանը, Ասյա Մկրտչյանը, Արկադի Մարդոյանը, Գևորգ Ջնդոյանը ,Տիդրան Բոյաջյանը, Արա Պողոսյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը և Արման Հայրապետյանը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակը հրապարակել է պաշտպան Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում: Նրանք վարչապետին խնդրում են, որպեսզի համաներմամբ անդրադառնա նաև իրենց:
«Մեծարգ՛ո պարոն Փաշինյան
Մենք՝ թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործով ներքոստորոգրյալ անձինք, հանիրավի շարունակում ենք ամբաստանվել ՀՀ քր. օր-ի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ և 35-300-րդ հոդվածի 1-ին մասերով (իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալ):
Ակնհայտ է, որ մենք շարունակում ենք մեղադրվել քաղաքական հոդվածներով, այսինքն` մեզ մեղադրում են նախկին հանցավոր ռեժիմից իշխանությունը զավթելը նախապատրաստելու մեջ, որպիսի մեղադրանքը ներկայումս էլ շարունակում են պաշտպանել մեղադրող դատախազները:
Մենք մեզ մեղավոր չենք ճանաչում:
Վերը նշված քրեական գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Բեկթաշյանի վարույթում:
Մենք ձերբակալվել ենք 2015 թ.-ի նոյեմբերի 25-ին և դրանից որոշ ժամանակ անց, և մեզանից շատերը մինչև 2018 թ.-ի սեպտեմբերի 30-ը՝ ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից 5 ամիս անց էլ, դեռ շարունակում էինք գտնվել անազատության մեջ:
Մենք բոլորս հետապնդվել ենք նախկին իշխանությունների կողմից, քանի որ դուրս էինք եկել պայքարի իշխանությունը բռնազավթած ռեժիմի դեմ և որի համար շուրջ երեք տարի գտնվել ենք կալանքի տակ: Մեր պայքարը եղել է հանուն մեր ժողովրդի և ժողովրդավար հանրապետության ստեղծման: Բոլորս հավատացած ենք եղել, որ պայքար ենք մղում՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի պաշտպանություն Արցախի սահմանների: Բոլորիս նպատակը եղել է դադարեցնել երկրում իշխանական թալանի և ռեժիմի կողմից կատարվող բոլոր տեսակի հանցավոր գործողությունները, որոնց արդյունքում մեր սիրելի ժողովուրդը հայտնվել էր ծայրահեղ ճնշված և աղքատ վիճակում:
Թեև տարիների ընթացքում նախորդ հանցավոր ռեժիմի դեմ մեր և տարբեր այլ խմբերի կողմից պարբերաբար նախաձեռնված և իրականացվող պայքարը շինծու մեղադրանքներով ու ազատազրկումներով վիժեցվում էր, սակայն դա չէր կարող իր արդյունքը չտալ, ուստի մեծ ուրախության ու հպարտության զգացողություն ունեցանք, երբ Ձեր կողմից և Ձեր առաջնորդությամբ սկսված «Քայլ արա» շարժումը բերեց թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ու Հայաստանում ժողովրդաիշխանության հաստատման:
Ձեր առաջնորդությամբ մեր ժողովրդի հաղթանակին մենք հավատացել ենք ամբողջ հոգով և սրտով և բանտերից միացել ենք մեր ժողովրդին՝ ի պայքար և ի գործ: Ովքեր գտնվել են ազատության մեջ, առաջին իսկ պահից գտնվել են ժողովրդի կողքին և բոլորիս ընտանիքները աջակցել են մեր միասնական գործին:
Սատարելով և կրկին անգամ հայտնելով մեր աջակցությունը մեր ներկայիս կառավարությանը՝ ցանկանում ենք նաև հայտնել, որ մեզանից շատերն ազատամարտիկներ են, որոնք մեծ ավանդ ունեն Արցախի ինքնապաշտպանական մարտական գործողություններին:
Մենք, լինելով նախկին ռեժիմի կողմից հետապնդվող քաղբանտարկյալներ, երեկ տեղեկացել ենք, որ Ձեր կողմից կառավարության փակ նիստում քննարկվել է համաներում հայտարարելու մասին հարցը:
Այդ գաղափարը ողջունելի է, քանի որ մինչհեղափոխական Հայաստանում նախկին ռեժիմի իշխանությունը շինծու մեղադրանքներով էր լցրել քրեակատարողական հիմնարկները, և հեղափոխությունից հետո բոլորն էլ պետք է զգան, որ իրոք երկրում իրադրություն է փոխվել, և չպետք է մարդիկ շինծու մեղադրանքներով շարունակեն մնալ անազատության մեջ:
Սույնով դիմում ենք Ձեզ և Ձեր ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել մեր՝ այսպես կոչված խմբի վրա, որ մենք՝ նախկին քաղբանտարկյալներս և ներկայիս քաղհալածյալներս, որոնք դուրս էինք եկել պայքարի, չենք կարող հետապնդվել շինծու քրեական մեղադրանքներով, և համաներում հայտարարելու Ձեր որոշումը պետք է անդրադառնա նաև մեզ վրա, քանի որ մեր պայքարը եղել է նույն հանցավոր ռեժիմի դեմ:
Խնդրում ենք համաներմամբ անդրադառնալ նաև մեզ»:
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...