Կարծում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի կբացահայտի նոր Հայաստանը. Մնացականյանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Կարծում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի կբացահայտի նոր Հայաստանը. Մնացականյանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

11:23 08.10.2018

Այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախարարական համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Աշխատանքներին անցնելուց առաջ նախարարը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը՝ նշելով, որ նա մեծ ֆրանսիացի էր, մեծ  հայ ու մեծ աշխարհաքաղաքացի, որի մահվան վիշտը համակել է բոլորին:

Այնուհետև Մնացականյանը շեշտել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեծ կարևորություն ունի Հայաստանում ֆրանսերենի տարածման գործում: Նա չմոռացավ շնորհակալություն հայտնել իրեն նախորդած պաշտոնակցին՝ Էդվարդ Նալբանդյանին, քանի որ նրա օրոք է Հայաստանը ստանձնել համաժողովի նախագահությունը, նաև նրա օրոք է կայացվել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը:

«Գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսը հնարավորություն է տալիս ճանաչելու մշակութային բազմազանությունը, հարգելու մարդասիրական արժեքները: Եվ այդ կարգախոսը վերաբերում է ոչ միայն պետություններին ու կառավարություններին, այլև ժողովուրդներին»,- ասաց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը լիարժեք կերպով անցում է կատարել ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Իսկ դա համընկնում է նաև Ֆրանկոֆոնիայի պահանջներին:

«Կարծում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի կբացահայտի նոր Հայաստանը, որը հենվում է հազարամյակների պատմության վրա»,- ասաց նա:

Իր ելույթի ավարտին ՀՀ արտաքին գործերի նախարարը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Վիետնամի նախագահի հիշատակը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP