Մեծագույն խնդիրը էներգետիկ ոլորտն առավել արդյունավետ դարձնելն է. Փաշինյանը ներկայացրել է ԷԵԲՊ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Մեծագույն խնդիրը էներգետիկ ոլորտն առավել արդյունավետ դարձնելն է. Փաշինյանը ներկայացրել է ԷԵԲՊ նախարարին

11:24 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին:

«Կարծում եմ՝ հանգամանքների վերաբերյալ մանրամասնելու անհրաժեշտություն չկա, որովհետև ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, ձեր աչքերի առաջ՝ հանկարծահաս երեկոյան քաղաքական ճգնաժամի արդյունքում: Ես հույս ունեմ, որ քաղաքական իրավիճակը մենք կհաղթահարենք և դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ հետագայի մասին կխոսենք այդ ընտրություններից հետո»,- նշել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ էներգետիկայի ոլորտում կառավարության ձևակերպած խնդիրը չի փոխվում, մեծագույն խնդիրը էներգետիկ ոլորտն առավել արդյունավետ դարձնելն է և ընդհանրապես ոչ միայն էներգետիկայի, այլև բնական պաշարների կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելը.

«Այս առումով մենք կարող ենք արդեն իսկ համարել, որ գործնական փուլ ենք մտել, ինչու հիմա, որովհետև այս վերջին ամիսներին հիմնական խնդիրը նաև այս հարցերի վերաբերյալ ընդհանուր ըմբռնում ձևավորելն է մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այս ոլորտում արդյունավետության բարձրացման հետ կապված աշխատանքների շուրջ ունենանք համաձայնություն, ամեն ինչը տեղի ունենա լիակատար ըմբռնման պայմաններում:

Ըստ էության, այս ընթացքում մենք կարողացել ենք մի քանի նախագծերի շուրջ , որոնք վտանգված էին որոշակիորեն, համաձայնություններ ձեռք բերել: Այդ համաձայնության նպատակը և իմաստը եղել է բացառապես նախագծերը և համակարգերն արդյունավետ դարձնելը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ լրջագույն խնդիրներ ունենք նաև ջրային ռեսուրսների կառավարման առումով՝ թե՛ էներգետիկայի իմաստով, թե՛ ոռոգման: Նա նշել է, որ այս կառավարությունն ունի ժողովրդի հսկայական մասի սատարումը և այդ մթնոլորտը պետք է օգտագործել կոնկրետ քաղաքական, տնտեսական, ֆինանսական արդյունքներ արձանագրելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP