20:30 08.10.2018
Սեպտեմբերի 7-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Ալեյն Ռեյնո Ֆուրտոնի պիեսով բացվեց 153-րդ նոր թատերաշրջանը:
Ֆրանսիացի դրամատուրգի «Բայ-բայ լեդի» կատակերգությունը նոր մոտեցումներով ու նոր ռիթմով հրավիրյալ դերասանները խաղացին աճեմյանցիների հետ:
Նոր թատերաշրջանին Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր ներկայացումներ ևս ունենալու է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
153-րդ թատերաշրջանի բացումը աճեմյանցիները հանդիսատեսի համար տոնի էին վերածել: Սպասասրահում ու հյուրասրահում ամեն ինչ թատերականացված էր: Մանկականից անցում պատմական ու հայրենասիրական պիեսների՝ փոքր դրվագներով, ամփոփ տեսքով ներկայացվեցին մեծ սրահում աշխարհահռչակ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի երգերի հնչյունների ներքո:
Հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ ու հոտնկայս հարգել է Շառլ Ազնավուրի հիշատակը։ «Բայ-բայ լեդին» սիրո, կրքի ու հանդուրժողականության մասին է, որտեղ շոշափվող թեման ֆրանսիացի ուսուցչի խաղաղ ու, միևնույն ժամանակ, միապաղաղ կյանքն է, որը մեկ րոպեում փոխում են անբարո կանայք:
Պարկեշտ, թոշակառու պրոֆեսորի և թեթև վարքի տեր կանանց անհասկանալի կապը թվում էր, թե արագ էր ավարտվելու, բայց այդպես չեղավ. ուսուցչի կյանք ներխուժած կանանց միջև խելահեղ պատմությունները վերածվում են սիրո, որը ոչ միայն տարիք չի հարցնում, այլև կյանքում թույլ տված սխալներն է անտեսում։
Ուսուցչից դասեր քաղած աղջիկները որոշում են հրաժարվել աշխարհի ամենահին մասնագիտությունից և իրենց անձնական երջանկությունը գտած՝ հեռանում են պրոֆեսորի տնից, իսկ նրանցից մեկի հետ ուսուցչի կյանքը վերափոխվում է:
Հանդիսատեսը ծափերով է ընդունել կատակերգության փոփոխված տարբերակը: Աճեմյանցիները բեմից չեն հեռացել առանց անակնկալի՝ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն իր 60-ամյակը նշել է հանդիսատեսի հետ:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին13:25 04.05.2025
100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում. վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
13:05 04.05.2025
Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
12:48 04.05.2025
Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունըԳերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...
12:30 04.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
12:19 04.05.2025
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»: ...
12:10 04.05.2025
Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՄայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...