12:49 09.10.2018
ՀՀ փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության և ՀՀ ԱԱԾ ղեկավարի և ՀՀ ՀՔԾ պետի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի վարքագծի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել է կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 05.10.2018թ. թիվ 361-Ա որոշմամբ՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա փաստաբան Վահե Գրիգորյանի (արտոնագիր՝ թիվ 450) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառով:
Նշված որոշման մեջ, մասնավորապես, նշվել է՝
Տուժողի (իրավահաջորդի) ներկայացուցչի դատավարական շփումները (այդ թվում՝ դատավարական համագործակցությունը) դատավարության սուբյեկտ հանդիսացող նախաքննության մարմնի հետ իրավաչափ են:
Պաշտոնատար անձանց կողմից Վահե Գրիգորյանին, որպես փաստաբան և փորձագետ դիտարկելու և նրան որոշակի վարքագիծ դրսևորելու հանձնարարության նմանվող խոսակցությունը ինքնին չի կարող Վահե Գրիգորյանի կողմից այդպիսի կախյալ կարգավիճակում հանդես գալու իրական փաստի մասին վկայել, նույնիսկ այն պարագայում, երբ Վահե Գրիգորյանն այդ խոսակցությամբ ակնկալվող վարքագիծը կդրսևորեր:
Վահե Գրիգորյանի ակտիվ վարքագիծը, այդ թվում՝ հրապարակային ելույթները, կարող են տեղավորվել «Մարտի 1»-ի հայտնի գործով տուժողի (իրավահաջորդի) շահերի պաշտպանության գործողությունների մեջ:
Ինչ վերաբերում է ՀՔԾ ղեկավարի այն խոսքին, որ «…Հատուկ քննչական ծառայության ղեկավարը ի պաշտոնե նախաքննություն իրականացնող անձ չէ: Նախաքննություն իրականացնող անձը քննիչն է, այդ քննչական խմբի ղեկավարը և քննչական խմբի քննիչները: Հատուկ քննչական ծառայության ղեկավարը ծառայության ընդհանուր ղեկավարումն է իրականացնում, այսինքն՝ Հատուկ քննչական ծառայության ղեկավարը այդ քննությանը միջամտելու իրավական հնարավորություն էլ չունի», ապա դա չի կարող այնպես մեկնաբանվել, որ տուժողի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի համագործակցությունը նույն մեղադրանքի կողմում գտնվող նախաքննության մարմնի հետ չի եղել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն՝ դատավարության սուբյեկտ համարվող «քննչական բաժնի պետ» հասկացության մեջ մտնում է նաև Հատուկ քննչական ծառայության պետը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ և 193-րդ հոդվածների պահանջներից հետևում է, որ ՀՔԾ ղեկավարը նույնպես հանդիսանում է քրեական դատավարության սուբյեկտ և օժտված է նախաքննության նկատմամբ դատավարական ազդեցության լայն հնարավորություններով:
Հատկանշական է նաև, որ որևէ փաստացի տվյալ առկա չէ, որ փաստաբան Վահե Գրիգորյանն իր վերոհիշյալ համագործակցությամբ գործել է իր վստահորդների շահերին հակառակ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Որոշումը` հետևյալ հղումով:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...