Ռումինիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Ռումինիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

16:25 09.10.2018

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ռումինիայի խորհրդարանն ավարտին է հասցրել անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Ինչպես հայտնի է, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը համաձայնագիրը  վավերացրել էր հունիսի 27-ին:

«Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների, մյուս կողմից՝ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին օրինագիծը Սենատն ընդունեց միաձայն քվեարկությամբ՝ 96 կողմ, 0 դեմ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնապես հրապարակելուց հետո»,- գրել է Մինասյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ

18:39 09.05.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ

Մայիսի 9-ին՝ ժամը 15։14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։29-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 18 […] ...

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

18:30 09.05.2025

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ուղերձ էհղել Եվրոպայի օրվա առթիվ. «Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին, Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ մենք ընտրեցինք ապագան անցյալի փոխարեն, […] ...

Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետը՝ Հռոմի նորընտիր պապին

18:24 09.05.2025

Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետը՝ Հռոմի նորընտիր պապին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,-գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։ […] ...

Մեկ շաբաթ առաջ «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է

18:14 09.05.2025

Մեկ շաբաթ առաջ «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է

Այսօր՝ մայիսի 9-ին, առավոտյան ժամը 07:00-ից վերսկսել են մայիսի 2-ին «BMW»-ով Դեբեդ գետն ընկած 74-ամյա Ռուբեն Պ.-ի դիակի հայտնաբերման  աշխատանքները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ Թումանյանի հրշեջ-փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածում, ավտոմեքենայի ընկնելու վայրից մոտ 4 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացու դի: Պարզվել է, որ հայտնաբերվածը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն է: […] ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

18:07 09.05.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

Մայիսի 5-7-ը ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային, […] ...

SHANTNEWS

18:00 09.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP