Ընդդիմադիր նախաձեռնությունները կոչ են անում չգերազանցել սահմանված արագությունը և ավտոմեքենաները վարել պետհամարանիշներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

Ընդդիմադիր նախաձեռնությունները կոչ են անում չգերազանցել սահմանված արագությունը և ավտոմեքենաները վարել պետհամարանիշներով

12:25 26.04.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝  «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները կոչ են անում քաղաքացիներին խստորեն հետևել ներքոգրյալ կանոններին․

– պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը, մեքենան վարել պետհամարանիշները բաց՝ առանց ծածկելու կամ հանելու դրանք,
– մաքուր պահել տարածքը,
– բաց պահել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները,
– ժամը 23։00-ից հետո դադարեցնել ազդանշանները,

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ անհնազանդության ակցիաների և դրանց ժամերի մասին կհայտարարվի նախապես։

«Հորդորում ենք բոլորին պահպանել վերը նշված կանոնները, այլապես բոլոր անօրինական քայլերը մեր կողմից կդիտվեն որպես սադրանք։ Ով չի հետևում այս կանոններին, նա չի կարող համարվել մեր շարժման մասնակից։ Հիշեցնում ենք, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, ուստի կոչ ենք անում ոստիկանությանը պատշաճ կերպով կատարել աշխատանքը», – ասված է հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքը

22:38 01.05.2025

Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքը

Microsoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...

Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

22:26 01.05.2025

Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերով

22:12 01.05.2025

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերով

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելքի, դրա ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, ՌԴ մուտքի արգելքի` ներառյալ վարչական և այլ խախտումների հետևանքով դրված արգելքների մասով հարցերի պարզաբանում, ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խորհրդատվությունը տրամադրվում է և՛ հեռախոսազանգով (098-33-40-53), և՛ գրասենյակում (Երևան, Թաիրով, 14 […] ...

SHANTNEWS

22:00 01.05.2025

SHANTNEWS

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

21:39 01.05.2025

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար: Պետությունը խրախուսում է գործատուներին աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել թիրախային խմբի ներկայացուցիչների հետ 3 բաղադրիչով՝ ուսուցում, պրակտիկա և աշխատանք: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

21:21 01.05.2025

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

Մայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են […] ...

BACK_TO_TOP