20:45 09.10.2018
Հենց սկզբից՝ Հայաստանը ծովափ չունի, ըստ այդմ՝ մեր հանրապետության տարածքին որևէ ուղղակի սպառնալիք չկա ջերմաստիճանի բաձրացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացումից (անուղղակի վտանգներ․ անշուշտ, կան)։ Ադրբեջանին նույնպես դա ուղղակիորեն չի սպառնում։ Իսկ Վրաստանում մոտավոր հաշվարկով 175 հազար բնակչության պատկանող տներ կհայտնվեն ջրի տակ։
Միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ փորձում են աշխարհում ջերմաստիճանի աճը 2100 թվականի համար կանխատեսելի դարձնել +3․2°C մակարդակում։ Նման բարձրացումը, ըստ մասնագետների, թույլ կտա զսպել գլոբալ տաքացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացումը։ Սակայն բրիտանական Guardian պարբերականը ցուցադրել է, թե որ քաղաքների որքան բնակիչների տներ այդ դեպքում կհայտնվեն ջրի տակ։
Օսակա, Ճապոնիա
5,2 միլիոն բնակչություն կտուժի
Ալեքսանդրիա, Եգիպտոս
3 միլիոն բնակչություն կտուժի
Ռիո դե Ժանեիրո, Բրազիլիա
1․8 միլիոն բնակչություն կտուժի
Շանհայ, Չինաստան
17․5 միլիոն բնակչություն կտուժի
Մայամի, ԱՄՆ
2․7 միլիոն բնակչություն կտուժի
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքումՄայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...