00:15 10.10.2018
Տղա երեխաների ծննդին նախապատվություն տալու հնուց եկած հայկական ավանդույթը Հայաստանում ժողովրդագրական լուրջ խնդիրներ է ստեղծել: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Ախուրյանի մոր ու մանկան կենտրոնի հետ համատեղ երիտասարդ մայրերի շրջանում իրականացնում են հանրային իրազեկման ծրագիր՝ փորձելով նրանց ազատել աղջիկների թերարժևորման բարդույթից։ Հայաստանը աշխարհում 3-րդ երկիրն է Չինաստանից ու Ադրբեջանից հետո, որտեղ ծննդաբերության արհեստական ընդհատումները պայմանավորված են պտղի սեռով:
Ախուրյանի մոր և մանկան կենտրոնում Հասմիկ Նռանյանը 4-րդ աղջիկն է ունեցել։ 4 կգ քաշով աղջիկ երեխայի ծնունդը բազմազավակ ընտանիքն ու հարազատները մեծ ուրախությամբ են ընդունել: Բժիշկներն ու մանկաբարձուհիները կատակով առաջարկել են փոքրիկի անունը Բավական դնել: Նորածնի մայրիկը շատ երջանիկ է և չի էլ տխրում, որ 4 աղջիկների մայր է։
Բայց ընդհանուր ծնունդների վիճակագրությունը ուրախալի չէ, բացի դրանից, սեռային անհամամասնություն է։ Շիրակի մարզում աղջիկ-տղա ծնունդների հարաբերակցությունը 100-ին 110 է կազմում: Մեր երկրում ամեն տարի 1500 աղջիկ չի ծնվում: Սա տարիներ հետո ժողովրդագրական լուրջ խնդիրների կարող է հանգեցնել,նշում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը:
ՄԱԿ-ի ուսումնասիրություններով՝ մինչև 2060 թվականը Հայաստանում 93․000 աղջիկ երեխա չի ծնվի, որի հետևանքով, տղաները լուրջ խնդիրներ կունենան ու ամուսնանալիս աղջիկ գտնելու համար ստիպված կլինեն արտագաղթել արտերկիր։ Իսկ աղջիկների պակասը, ըստ Ախուրյանի մոր և մանկան կենտրոնի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանի, կհանգեցնի նաև ապագա զինվորների պակասի։
Հայաստանում սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներն արգելված են օրենքով, բայց փաստ է, որ դրանք իրականում կան։ Ու խնդիրը միայն երկրի սոցիալ տնտեսական իրավիճակով չի պայմանավորված։ Մարդկանց մոտ արմատավորված է, որ տղա երեխան է գերդաստանի շարունակողը, ազգանունը կրողը:
ՄԱԿ-ի ուսումնասիրություններով՝ Հայաստանում կանայք հասարակությունում դիրք ու դեր ունեն, շատ ընտանիքներում աշխատող ուժն են, ու ամենակարևորը, տարեց ծնողներին ավելի շատ խնամում են աղջիկները, քան տղաները։ Դարձյալ ՄԱԿ-ն է փաստել, որ ծերանոցներում խնամվող տարեցներից շատերն այնտեղ են հայտնվել, որովհետև աղջիկ չունեն, իսկ տղա երեխաները լքել են ծնողներին։
Ծրագրի պատասխանատուները ձգտում են իրազեկումներով կանանց հնարավորինս հետ պահել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներից և խրախուսել աղջիկ երեխաների ծնունդը, ինչպես արվում է Ախուրյանի մոր և մանկան կենտրոնում։ 2-րդ աղջկա ծննդի դեպքում ֆինանսական աջակցություն է տրվում։ Որպես իրազեկման միջոց էր նաև տիկնիկային ներկայացումը, որտեղ հայկական հեքիաթների կերպարներով ներկայացվեցին այն կանայք, ովքեր իրենց գործերով գերազանցել են տղամարդկանց։ Օրինակներից մեկն էլ Ղազարոս Աղայանի Անահիտն էր։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...