Հազարավոր հայ երեխաների կյանքեր փրկած Բոդիլ Բյորնի հիշատակին՝ հոգևոր երաժշտության համերգ Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Հազարավոր հայ երեխաների կյանքեր փրկած Բոդիլ Բյորնի հիշատակին՝ հոգևոր երաժշտության համերգ Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

00:00 11.10.2018

Ցեղասպանության հետևանքով որբացած երեխաները նրան մայրիկ էին ասում. խոսքը նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի մասին է, ով 1915 թվականի մղձավանջը իր աչքերով է տեսել, փրկել ու կյանք է տվել հայ երեխաներին :

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Գյումրիում նորվեգացի միսիոներուհու հիշատակին հոգևոր երաժշտության համերգով Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդես է եկել Նորվեգիայի Կրագերո քաղաքի Կանտորի երգչախումբը:

Նրանց հետ Գյումրի է այցելել միսիոներուհու թոռը՝ Յուսի Բյորնը: Նա եկել է Գյումրիում գտնելու իր տատի հիմնած որբանոցը: SHANTNEWS.am-ի թղթակցին  Յուսի Բյորնը պատմել է իր հայի զավակ լինելու մասին: Նորվեգացի 34-ամյա Բոդիլ Կատարինե Բյորնը, ով մասնագիտությամբ բուժքույր էր աշխատում, չէր պատկերացնում, որ ազնվական ընտանիքից հեռանալու է և 1905 թվականից նվիրվելու է միսիոներական մի գործի, որը ծառայելու է հայ ժողովրդին: 1915թ.-ին ականատեսն է եղել հայերի ցեղասպանությանը, հազարավոր երեխաների է փրկել, նրանց համար օթևան է ստեղծել, խնամել որբացած, անտուն մնացած կանանց ու երեխաների:

«Տատս ինձ շատ բան է հասցրել իր կենդանության օրոք պատմել ցեղասպանության մասին ,  ես այն ժամանակ 15 տարեկան էի: Հետո նա գրի է առել իր հուշերը: Շատ եմ կարդացել : Նա մոտ 30 տարի ապրել ու աշխատել է  Արևմտյան Հայաստանի նահանգներում, այնուհետ Հալեպում, Ալեքպոլում,  բացել է որբանոցներ, օգնել ցեղասպանությունից  փրկված  երեխաներին: Բայց այս քաղաքում տատիս հիմնած մանկատան տեղը  չգիտեմ»,- ասել է Յուսի Բյորնը։

Յուսի Բյորնը միսիոներուհու թոռն է, Ռաֆայել Սաֆարյանի որդին, նա հայ որբերից մեկն է եղել, ում Բոդիլ Բյորնը փրկել է ցեղասպանությունից, որդեգրել, ապա Ֆրիտյոֆ Նանսենի պատվին նրան Նանսեն է կոչել: Հայի զավակ Յուսին հիմա Գյումրիում է, եկել է մեկ նպատակով՝ գտնել Ալեքսանդրապոլում տատի հիմնած որբանոցը:

«Ես ունեմ փաստաթղթեր, որոնք վկայում են մանկատան գոյության մասին, գիտեմ նաև, որ  մանկատունը ռուսական եկեղեցուն մոտ, «Սլաբոտկա» թաղամասում է: Անպայման պետք է գտնեմ, մինչև չգտնեմ չեմ գնա: Այդ հարցում ինձ օգնում է Գյումրիի քաղաքապետարանը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է միսիոներուհու թոռը:

Նորվեգացի միսիոներուհու թոռը ՝ արմատներով հայ Յուսին,  Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում: Հայաստանում արդեն  տուն է գնել, սրանով կատարել է տատի պատգամը։

«Հայաստանում զգում եմ ինչպես իմ տանը, տատս միշտ ասում էր ամեն ազգ իր հայրենիքում տուն պետք է ունենա, ես այդ տունը գնեցի: Հերոս տատս էլ կարելի է ասել՝ Հայաստանում է: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ ամփոփված  է հայասեր տատիս Բոդիլ Բյորնի գերեզմանից բերված հողը»,- ասել է Յուսի Բյորնը:

Յուսիի հետ Նորվեգիայից  Գյումրի է եկել Կրագերո քաղաքի երգչախումբը: Առաջին անգամ  են Հայաստանում և Գյումրիի  Յոթ վերք եկեղեցում երգչախումբը  հոգևոր  երաժշտության համերգով է հանդես եկել: 25-ամյա պատմություն ունեցող երգչախմբի գլխավոր դիրիժոր Ռոբերտ Քարդինգը հիացմուքնով է խոսել Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետության ու ներսում ապահովված  հնչողության մասին: Մինչև համերգը հասցրել էին ծանոթանալ եկեղեցու պատմությանը, լսել հայկական շարականներ:

«Շատ երկրներում ենք եղել համերգներով,  Հայաստանում առաջին անգամ ենք: Այս եկեղեցին իր հնչեղությամբ հզոր  է, դուք տեսաք թե ինչպես էր մեր ձայնը  տարածվում ու հասնում ներկաներին, դա մի ուրիշ զգացողություն է։ Շատ հետաքրքիր երաժշտական մշակույթ կա ձեր հոգևոր երգերում, մենք խոսում էինք հոգևորականների հետ ու շատ հետաքրքիր պատմություններ պատմեցին շարականների մասին, խոստանում եմ մեր երգչախմբում ևս  հայկականը ներառել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է երգչախմբի դիրիժոր Ռոբերտ Քարդինգը։

Կանտորի երկսեռ երգչախմբին միացավ նաև  Յոթ վերք եկեղեցու երգչախմբի  մեներգչուհի Արևիկ Թանաշյանը, համատեղ հնչեց  Ավե Մարիան ։ Նշենք, որ Նորվեգիայի երգչախումբը Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում է այստեղ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

17:12 04.08.2025

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները

17:05 04.08.2025

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ. 1. Հայտարարել, […] ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում

17:00 04.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում

Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ «Այսուհետ հանրային տրանսպորտում […] ...

Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ

16:55 04.08.2025

Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ

Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ։ Այս մասին հայտնում է FC GRONINGEN-ը։ Նիդերլանդական անվանի ակումբն այժմ տարբերակներ է փնտրում՝ երիտասարդական թիմի կազմն ամրապնդելու համար։ Թեկնածուների թվում է նաև անգլիական «Սանդեռլենդի» ֆուտբոլիստ Ֆին Գերագուսյանը։ 17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» Մ21 թիմում 14 խաղում 5 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Գերագուսյանը 2024թ. սեպտեմբերին […] ...

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

16:49 04.08.2025

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

16:43 04.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...

BACK_TO_TOP