20:17 10.10.2018
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված իրավախախտումների, հանցագործությունների, դրանց կանխարգելման, ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ դատախազությունում իրականացված միջոցառումների արդյունավետությունը:
2018 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով մարզում արձանագրվել է ինչպես անչափահասների կողմից հանցավոր արարքներ կատարելու դեպքերի, այնպես էլ կատարողների թվաքանակի էական նվազում:
Մասնավորապես՝ արձանագրվել է 15 անչափահասի կողմից կատարված 21 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 36 անչափահասների կողմից կատարված հանցագործության 96 դեպք: Այսինքն` կրկնակի նվազել է հանցավոր արարք կատարած անչափահասների, 4.6 անգամ՝ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը:
Նման արդյունքներն ապահովելու առումով էական նշանակություն են ունեցել 2017թ. արձանագրված մտահոգիչ միոտւմներից ելնելով՝ անչափահասների հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այդ նպատակով մարզային և համայնքային մարմինների, իրավապահ մյուս մարմինների հետ սերտ համագործակցության ծավալմանն ուղղված դատախազության նախաձեռնությունները:
Մասնավորապես՝ այս տարեսկզբին մարզի դատախազության կողմից միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը և ՀՀ Շիրակի մարզպետարան՝ անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով: Միջնորդագրերի քննարկմանը, բացի պետական, տեղական և հասարակակական շահագրգիռ մարմինների, ոստիկանության ներկայացուցիչներից, մասնակցել են նաև մարզի դատախազության դատախազները: Անչափահասների շրջանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կատարման կոնկրետ օրինակներով մատնանշվել են հանցագործությանը նպաստող հանգամանքները, դրանց հետ կապված իրավասու կառույցների կողմից թույլ տրված բացթողումները։ Դատախազության աշխատակիցների կողմից մարզպետարանի աշխատակիցներին և դպրոցի տնօրեններին ներկայացվել են անչափահասների կողմից կատարվող հանցավոր արարքները նվազեցնելու ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ, Ոստիկանությանը՝ հանձնարարություններ:
Համատեղ քննարկումների արդյունքում խնդիր է դրվել մշակել և իրականացնել հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների անհատական-վերականգնողական նպատակային գործողություններ, հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպել հանդիպում-քննարկումներ գիշերօթիկ և ցերեկային խնամք իրականացնող կենտրոններում խնամվող երեխաների և նրանց ծնողների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների աշակերտների, ուսանողների հետ:
Այս համատեքստում կազմակերպվել է Շիրակի մարզի դատախազի հանդիպումը Շիրակի պետական համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի հետ, ինչպես նաև մարզի երեք խոշորագույն հանրակրթական հաստատությունների՝ Գյումրու թիվ 7, թիվ 11 և թիվ 23 դպրոցների աշակերտների ու ուսուցչական կոլեկտիվների հետ մարզի դատախազության դատախազների հանդիպումները: Քննարկման առարկա են դարձել անչափահասների շրջանում հանցավորությունը ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու խնդիրները, դատախազների կողմից շեշտվել է կանխարգելիչ նշանակության մի շարք միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Վերջիններս վերաբերում են հանցավոր ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք ցուցաբերելու, կրիմինոգեն ազդեցությունը բացառելու և իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն ներշնչելու ուղղությամբ հանցավոր վարքագծին հակված աշակերտների հետ անհատական աշխատանքներին, սոցիալապես անապահով, թափառելու, մուրացիկության հակումներ ունեցող աշակերտների հանդեպ ներառական ծրագրերի իրականացմանը, անչափահասների մոտ կտրող-ծակող կամ ջարդող-փշրող առարկաներ պահելու նկատմամբ անհանդուրժողականության ցուցաբերմանը, կասկածելի հանգամանքներում դասերից տևականորեն կամ պարբերաբար բացակայությունների դեպքում ծնողներին և տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցներին իրազեկմանը և այլն:
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...