Արայիկ Խանդոյանը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+27.09 oC

Արայիկ Խանդոյանը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած

18:08 10.10.2018

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը հիվանդանոց տեղափոխվելիս արդեն մահացած է եղել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնից:

Խանդոյանը Գյումրիում մասնակցել է հարսանեկան արարողության, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է և ժամը 22:00-23:00-ի սահմաններում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած է եղել:

Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Խանդոյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին

15:51 02.05.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են […] ...

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

11:58 02.05.2024

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

Կառավարությունը կաջակցի ոչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին, որպեսզի նրանք կա՛մ ատեստավորման փուլը հաղթահարեն, կա՛մ ստանան բարձրագույն կրթություն և շարունակեն իրենց մանկավարժական գործունեությունը: Նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: «Ավելի քան 150 հոգի ցանկություն ունի բարձրագույն կրթություն ստանալու, և շուրջ 500 մանկավարժ ցանկություն է հայտնել մասնակցել վերապատրաստումներին: Աջակցությունը նախատեսում ենք իրականացնել մեր նախարարությանը հատկացված բյուջետային հատկացումների […] ...

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

11:29 02.05.2024

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ։ Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […] ...

ՀՀ ՊՆ-ն իրականացնում է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծում. ՆԳՆ

08:51 02.05.2024

ՀՀ ՊՆ-ն իրականացնում է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծում. ՆԳՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 02.05.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

23:36 01.05.2024

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

Ես ամենևին չեմ մոռացել այն քննադատությունները, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչում էին: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ […] ...

BACK_TO_TOP