«Շանթ» ՀԸ-ի «Մեծ փոքրիկներ» սիրված նախագիծը շուտով դարձյալ հեռուստաէկրաններին կլինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

«Շանթ» ՀԸ-ի «Մեծ փոքրիկներ» սիրված նախագիծը շուտով դարձյալ հեռուստաէկրաններին կլինի

12:24 11.10.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագիծը շուտով դարձյալ հեռուստաէկրաններին կլինի՝ երկրորդ եթերաշրջանով։

Հեռուստանախագիծը խոստանում է բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ:

Կապուտաչյա Կարինային Հայաստան է բերել «Շանթ» ՀԸ-ի «Մեծ փոքրիկներ» նախագծի նոր եթերաշրջանը: Մինչ փոքրիկը բեմին կմոտենար, աղջկա հայրիկը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ 20 տարի Հայաստանում չի եղել:

«Աղջիկս ինձ Հայաստան բերեց»,- ասաց հուզված տղամարդը:

«Շանթ» ՀԸ-ն ձեռքբերում է համարում, որ հեռուստանախագիծը հայրենիք վերադառնալու, Հայաստանը կրկին սիրելու, ամուր կապի առիթ է դառնում: Հայաստան վերադառնալու խոստում, առանց բացառության, SHANTNEWS.am-ի հետ զրույցում բոլորն են տալիս:  Նրանք խոստովանում են, որ Հայաստանում սիրեցին համեղ ուտեստները, հյուրասեր մարդկանց:

Նշենք, որ սիրված հաղորդավար Հրանտ Թոխատյանը «Մեծ փոքրիկներ» հեռուստանախագծի նաև երկրորդ եթերաշրջանի հաղորդավարն է:

Հենց այսպես է «Շանթ»-ի եթեր վերադառնում ամենավարկանշային ու սպասված հեռուստաշոուն՝ այս անգամ մասնակիցների ավելի լայն աշխարհագրությամբ՝  փոքրիկներ, որոնք ժամանել են աշխարհի տարբեր երկրներից:

«Բոլոր երեխաները, որ մեզ մոտ են եկել, իրենց երկրներում փայլել են «Տաղանդների շոու»-ների ժամանակ: Եվրոպայում առաջին տեղ զբաղեցրած հայ աղջիկ ունենք, որն առաջին անգամ եկավ Հայաստան»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նախագծի պրոդյուսեր, ռեժիսոր Աննա Թադևոսյանը:

Եթե խոսենք փաստերի լեզվով, կարող ենք արձանագրել, որ «Շանթ» ՀԸ-ի միջազգային ձևաչափ ունեցող նախագծերը աշխարհում մեծ արձագանք են ստանում: Ուղարկված ոչ մի հրավեր անպատասխան չի մնում:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

BACK_TO_TOP