18:38 11.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոն երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների լիագումար նիստին, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Նորին գերազանցություններ
Տիկնայք և պարոնայքՄադագասկարի Հանրապետության պարոն Նախագահ, Ձեր կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության իրավունքն ինձ փոխանցելն, իհարկե, հուզիչ պահ է։
Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որն այսուհետ ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը՝ գալիք երկու տարիների ընթացքում այդ նախագահությունն ապահովելու համար։
Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի բոլոր անդամ երկրներին և կառավարություններին՝ վստահության համար։
Ցանկանում եմ նաև մեր շնորհակալությունը հայտնել և շնորհավորել Մադագասկարի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիային իր կարևոր նպաստը բերելու և այն ձեռքբերումների համար, որ ունեցել եք Անտանանարիվուի գագաթնաժողովից ի վեր։
Բախվելով բազմաթիվ մարտահրավերների, որոնց առճակատվում են մեր հասարակությունները, կարևոր է, որպեսզի մենք համախմբվենք մեր համամարդկային արժեքների շուրջ, մշտապես ապահովենք հարգանքը մեր բազմազանության հանդեպ և խթանենք փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքի տարբեր հատվածների միջև։ Այդ պայմաններում է, որ «Ապրել միասինը» կարող է լինել խաղաղության և բարեկեցության աղբյուր ֆրանկոֆոն տարածքում։
Դա շատ գեղեցիկ ձգտում է, որպեսզի ցանկություն առաջանա գործել հանուն այն սկզբունքների և արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասինը» և որոնք իրենց տեղն են գտել այն Կոչում, որ մենք պետք է անենք։
Բախվելով բազմակողմանիության ճգնաժամին` մեր ցանկությունն է նաև ավելի ամրապնդել համագործակցությունը և քննարկումները Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև տարբեր բնագավառներում, որոնք վերաբերում են խաղաղության, անվտանգության, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, կայուն զարգացման կամ դարձյալ Մարդու իրավունքների հարգման հարցերին, քանի որ այդ համագործակցությունը վստահաբար թույլ կտա ավելի արդյունավետ արծարծել այս հարցերը, իսկ Ֆրանկոֆոնիային՝ շարունակել հաստատվել որպես միջազգային հարաբերությունների դերակատար։
Այս հրավերը՝ մտորելու այս հարցերի շուրջ, մեր Համաժողովի աշխատանքների առանցքում է։
Վստահաբար ժամանակն է բացված հայտարարելու ֆրանսերենի շուրջ համախմբված պետությունների և կառավարությունների 17-րդ գագաթնաժողովը։
Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար»։
Նիստի ընթացքում քննարկվել են ՖՄԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը, ինչպես նաև կազմակերպության հետագա գործունեությանը, Ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, երկխոսության խորացմանը վերաբերող հարցեր:
16:49 29.06.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետՀունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել […] ...
16:40 29.06.2025
NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա մի քանի օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։ Բանակցությունների թեման կլինի Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Բանակցությունների վայրի և իրանական կողմի ներկայացուցչության մակարդակի մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։ ...
16:20 29.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ «Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա […] ...
16:00 29.06.2025
ՊՍԺ-ն ԱԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդն է՝ ըստ սուպերհամակարգիչիOpta վիճակագրական ռեսուրսը սուպերհամակարգչի միջոցով գնահատել է թիմերի հաղթելու շանսերն ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում: Ամենամեծ շանսերը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ինն են` 20,6 տոկոս: Երկրորդն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, որի հաղթելու հնարավորությունը գնահատվում է 20,4 տոկոս: Թոփ-3-ը եզրափակում է Միլանի «Ինտերը»` 12,4 տոկոս շանսով: ...
15:54 29.06.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնքՀունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։ Այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ։ Մասնակցել են նաև Ազգային ժողովի, Արմավիրի մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, հայտնում են […] ...
15:40 29.06.2025
Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում կարգավորման և պատանդների վերադարձի կոչ է արել։ «Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր Գազայի վերաբերյալ, մենք պետք է վերադարձնենք պատանդներին», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել ազատ […] ...