Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը

19:03 11.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Երևանում՝ «Շառլ Ազնավուր» կեցավայրում այսօր մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացման արարողությանը:

Մեծանուն շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որը նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն է, և տնօրեն Քրիստինա Սարգսյանը ներկայացրել են «Ազնավուր» կենտրոնի նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նշվել է, որ կենտրոնում կգործի ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին և անցած ուղուն, ինչպես նաև կդասավանդվի կինո, երաժշտություն և ֆրանսերեն։

Երկու նախագահները՝ տիկնանց և հիմնադրամի ղեկավարների հետ շրջայց են կատարել կենտրոնի տարածքում, որն իր դռները կբացի շենքի ամբողջական վերակառուցումից հետո:

Այնուհետև նախագահներ Արմեն Սարգսյանը և էմանուել Մակրոնը հանդես են եկել ելույթներով: Իր խոսքում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր, 100 տոկոսով՝ հայ, և 100 տոկոսով աշխարհինն էր՝ աշխարհի քաղաքացի:

Սիրելի՛ Նիկոլա,

Իմ, տիկնոջս, ընտանիքիս և ողջ հայ ժողովրդի անունից կրկին խորին ցավակցություն եմ հայտնում այս մեծ կորստի համար: Քո հայրը՝ մեծ պոետը, ժամանակին փիլիսոփայորեն ասել է, որ կյանքը շատ պարզ է. կա ծնունդ և կա մահ, ու դրանց միջև կյանքն է:

Սակայն թույլ տվեք ասել, որ Ազնավուրի նման մեծ պոետի, երաժշտի, արտիստի պարագայում կա մի բան, որը վեր է այդ ամենից՝ երկրորդ կյանք մահվանից հետո: Նրա երկրորդ կյանքը սկսվեց մի քանի օր առաջ:

Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ մեծ հյուրընկալությամբ կազմակերպվել էր քո հոր հիշատակի գեղեցիկ արարողությունը: Դա մեծ ազնվության, հպարտության ու մարդասիրության արարողություն էր: Հենց այդպիսին էր քո հայրը:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, այն ամենի համար, ինչ արեցիք Դուք, Ձեր տիկինը և Ֆրանսիայի ժողովուրդը՝ ցույց տալով Ազնավուրի հանդեպ մեծ սերն ու գնահատանքը:

Իսկապես, նրա երկրորդ կյանքը սկսվեց, և այդ կյանքը շարունակվելու է մինչև անվերջություն: Նրա երկրորդ կյանքը հավերժ է լինելու:

Մենք այսօր պատմական պահ ենք ապրում՝ նայելով ապագայի «Ազնավուր» կենտրոնին, Նիկոլայի ապագա տանը, Ֆրանսիայի ապագա տանը: Վստահ եմ, որ այս տունը կդառնա հիանալի կենտրոն՝ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս ֆրանսերեն խոսքը, ֆրանսիական մշակույթը տարածելու համար»:

Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահին առաջարկել է մեկտեղել ջանքերը և Ֆրանսիայում ու Հայաստանում բարեգործական համերգներ կազմակերպել՝ ի հիշատակ Ազնավուրի: Նախագահը պատրաստակամություն է հայտնել անել հնարավորինս այդ գաղափարն իրականություն դարձնելու համար՝ նշելով, որ հանգանակված գումարը կծառայի «Ազնավուր» հիմնադրամի նպատակներին:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

15:00 29.06.2025

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

14:50 29.06.2025

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական ​​պատկերը և […] ...

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

14:30 29.06.2025

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

Ուկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական ​​պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական ​​պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

BACK_TO_TOP