Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ

12:20 12.10.2018

Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է  Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը և Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը կարևորել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակրեպության հարթակը, որը լավ հնարավորություններ է ընձեռում անդամ պետություններին ներգրավվել ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ ձևաչափերում, հատկապես հաշվի առնելով ՖՄԿ-ում աֆրիկյան մայրցամաքի երկրների զգալի ներկայությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում Հայաստանի ներկայության ընդլայնման հեռանկարների ու համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյանի և Մուսա Ֆակի Մահամատի ուշադրության կենտրոնում էին նաև ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի օրակարգային հարցերը, ինչպես նաև Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:54 04.08.2025

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

18:43 04.08.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

18:36 04.08.2025

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

18:26 04.08.2025

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

BACK_TO_TOP