«Ես իմ ամբողջ թիմով, մեկ մարդու պես իմ ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին». Գագիկ Ծառուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

«Ես իմ ամբողջ թիմով, մեկ մարդու պես իմ ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին». Գագիկ Ծառուկյան

20:04 28.04.2018

Քիչ առաջ SHANTNEWS-ը հաղորդել էր, որ Գագիկ Ծառուկյանը սատարում է Նիկոլ Փաշինյանին: Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» ՀԸ-ի «Ուրվագիծ» հաղորդման եթերում արդեն ներկայացրել է իր դիրքորոշումները կապված երկրի ներքաղաքական իրավիճակի հետ: Նա նշել է, որ շարժմանը շատ դրական է վերաբերվում:

«Ամենակարևորը ուզում եմ ասել, որ այս շարժումը ոչ թե 1 տարվա, կամ 2 տարվա հարց էր, այլ ժողովդրի մեջ կուտակված դժգոհությունն էր, իրենց խոսքը անարդարության հանդեպ, կոռուպցիայի հանդեպ, մենաշնորհի, տնտեսական, քաղաքական, հարկային բանակային: Այդ թվարկվածները տարիների ընթացքում կուտակված հարցեր էին և  ՀՀԿ-ն ոչ ճիշտ պահվածքն ուներ ժողովրդի հանդեպ և ժողովրդի մեջ արդեն կուտակվել էր ատելություն, անվստահություն: Ամեն անգամ ընտրություն ասելով, հասկանալի էր դառնում, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Մելիք Ադամյան: Ժողովրդի մոտ պայթյունավտանգ իրավիճակ է և մենք գիտակցում էինք, զգում էինք, բայց չգիտեինք, թե երբ է դա լինելու ու ամենակարևորը տեսանք, որ եղավ: Այո՛, ժողովուրդը միանգամից ոտքի կանգնեց»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Այնուհետև խոսքը շարունակելով ասաց, որ այս վերջին իրադարձությունները, իրապես, կարելի է համարել հենց ժողովրդի հաղթանակը, նրանք պայքարել են հանուն իրենց ապագայի, արդարության և հանուն իրենց կյանքի:

Այս խոսքերից հետո հաղորդավար Պետրոս Ղազարյանը Ծառուկյանից հետաքրքրվել է, թե նա ինչ դիրքորոշում ունի մայիսի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածության և ընտրության վերաբերյալ: Հարցին ի պատասխան՝ Ծառույանը նշել է.

«Մեր դիրքորոշումն այլ կերպ չի կարող լինել: Հաղթանակը ժողովրդինն է, և որիցե մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակն իր վրա վերցնելու: Հաղթանակը ժողովրդինն է, ժողովուրդը պետք է որոշի ու առաջարկի թեկնածուին: Ես իմ ամբողջ թիմով, մեկ մարդու պես իմ ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին: Մենք թեկնածու չենք առաջադրելու, դա ժողովդրի հաղթանակն է, և մենք պաշտպանել ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Ղազարյանը դիտարկում է արել, թե ժողովդրի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ինչին Ծառուկյանն այսպես է արձագանքել.

«Ժողովրդի թեկնածուն Նիկոլն է, Սասունն է, թե Արարատը, նորից եմ ասում, ժողովրդի թեկնածուն նա է, ում կհայտարաի ում կներկայացնի, մենք մի մարդու պես մեր ձայնը տալիս ենք ժողովրդի թեկնածուին»,- ասել է Ծառուկյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

BACK_TO_TOP