«Գիրչի» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիում «Կանեփի օրինականացման փառատոն» անցկացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

«Գիրչի» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիում «Կանեփի օրինականացման փառատոն» անցկացնել

00:43 13.10.2018

«Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի»-ն նախատեսում է հոկտեմբերի 20-ին՝ նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ, Թբիլիսիի կենտրոնում  անցկացնել «Մարիխուանայի օրինականացման փառատոն»: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն: Ի դեպ, նա մարիխուանայի փառատոնոին մասնակցելու հրավեր է հղել նաև հոգևորականությանը:

Նախօրեին Ջափարիձեն, քարոզարշավի շրջանակներում, ջավախահայությանը դիմել էր տեղական հայկական բարբառով:

Ջափարիձեի մեկնաբանությամբ՝ փառատոնը վերջին հնարավորությունն է մարիխուանայի ձեռք բերման և սպառման վերաբերյալ հասարակության վերաբերմունքը փոխելու համար:

 

Նշենք, որ անցած ամռանը մարիխուանայի օրինականացման շուրջ տարբեր դիրքորոշումներ արտահայտեցին Սահմանադրական դատարանն ու ՆԳՆ-ն: ՍԴ-ն, փաստորեն, օրինականացրեց մարիխուանայի օգտագործումը՝ պարզեցնելով վարչական տուգանքը, իսկ ՆԳՆ-ն թմրանյութերի սպառման վերաբերյալ մի շարք օրինագծեր առաջարկեց՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Հենց վերջին  որոշման դեմ էլ ուղղված է Ջափարիձեի նախաձեռնած ակցիան։  Ըստ նրա՝  ոտնահարվում է  քաղաքացու խոսքի ազատ արտահայտման իրավունքը։

«Մարիխուանան թույլատրվում է օգտագործել տանը, ինչ-որ մի տեղ, ուր երեխաներ և պատանիներ չկան: Իշխանությունները ընտրություններից հետո պատրաստվում են տուգանել մեզ 500-ից մինչև 1․5 հազար լարի տարբեր գործողությունների համար », – ասել է Ջափարիձեն:

Նրա հայտարարությամբ՝ փառատոնին պատրաստվում է «մեկ այլ անհնազանդություն գործել» և «դե ֆակտո օրինականացնել այս երկրում մարիխուանայի մշակումն ու վաճառքը»:

2015 թ «Գիրչի» կուսակցությունը հիմնեցին  Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» լքած անդամները: Կուսակցությունը հայտնի է Facebook սոցիալական ցանցում ծավալած ակտիվ գործունեությամբ և արտակարգ գործողություններով:

2018թ․ ամանորի նախօրեին կուսակցության անդամներն իրենց  գրասենյակում ծաղկամանների մեջ մարիխուանա էին աճեցրել: Սակայն կարճ ժամանակ անց նրանք ձերբակալվել էին, իսկ մարիխուանան առգրավվել էր ոստիկանների կողմից: Սակայն  գործը դատարան չհասավ, քանի որ թմրամիջոցի քանակի սակավությունը թույլ չէր տալիս նրանց դեմ քրեական գործ հարուցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

BACK_TO_TOP