Գրականության «այլընտրանքային» Նոբելյան մրցանակին արժանացել է սեռային և ռասսային խտրականության մասին գրող Մարիզ Կոնդեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

Գրականության «այլընտրանքային» Նոբելյան մրցանակին արժանացել է սեռային և ռասսային խտրականության մասին գրող Մարիզ Կոնդեն

18:25 12.10.2018

Դասական իմաստով՝ Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում այս տարի չի շնորհվել։ Պատճառը նախորդ տարվա սեքսուալ սկանդալն է եղել, ինչի պատճառով այս տարի այդ ոլորտում Նոբելյան մրցանակաբաշխությունը չեղարկվել է։ Շվեդական ակադեմիայի տված մրցանակի փոխարեն այս տարի հիմնվել է «Նոր ակադեմիայի» մրցանակը՝ որպես այլընտրանք, ու դրան արժանացել է Մարիզ Կոնդեն։

Ֆրանսախոս կին գրողը հեղինակել է պատմական ոճի արձակ ստեղծագործություններ, որոնց մեջ արծարծված խնդիրները հայերիս համար և՛ հարազատ են, և՛ օտար։ Կոնդեն (Maryse Condé) գրել է աֆրիկացի այն գաղթականների մասին, որոնք հետագայում ենթարկվել են ռասսայական, սեռական ու այլ հողի վրա հիմնված խտրական վերաբերմունքի։ Գրողի թեմաներից են եղել գաղթական աֆրոամերիկացիների կապերը իրենց հայրենիքի հետ ու ճգնաժամը նոր ապրելավայրերում։

Նրան Նոբելյան մրցանակ չի շնորհվել միայն այն պատճառով, որ այս տարի մրցանակաբաշխություն պարզապես չի եղել։ Շվեդական ակադեմիայի՝ գրականության ոլորտի Նոբելյան մրցանակը շնորհող հանձնաժողովի 18 անդամներից մեկի ամուսինը մեղադրվել ու հետո նաև դատապարտվել է սեռական ոտնձգությունների համար։ Սկանդալը գնալով աճել է ու հանգեցրել նրան, որ 18 անդամներից 8-ը վայր են դրել իրենց լիազորությունները։

Հանձնաժողովի կանոնադրությունը պահանջում է, որ նոր անդամները պետք է ընտրվեն առնվազն 12 գործող անդամների քվեարկությամբ, ինչը հնարավոր չի եղել։ Մի կողմից՝ այս արարողակարգը, մյուս կողմից՝ հանձնաժողովի վարկաբեկվելը հանգեցրել են նրան, որ մրցանակն այս տարի չեղարկվել է։

Դրա փոխարեն հիմնվել է «այլընտրանքային» տարբերակը։ Հետագայում այն կդառնա՞ «հիմնական», թե՞ ոչ, առայժմ պարզ չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:54 04.08.2025

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

18:43 04.08.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

18:36 04.08.2025

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

18:26 04.08.2025

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

BACK_TO_TOP