Վերջերս հաճախ եմ հիշում Տիգրան Մանսուրյանին. վարչապետը սիրված կոմպոզիտորի կյանքից մի դրվագ պատմեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

Վերջերս հաճախ եմ հիշում Տիգրան Մանսուրյանին. վարչապետը սիրված կոմպոզիտորի կյանքից մի դրվագ պատմեց

15:20 13.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ մի դրվագ հիշեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կյանքից:

«Վերջերս շատ հաճախ հիշում եմ Տիգրան Մանսուրյանին: Անկեղծ ասած, ինքն այդ մասին չգիտի, հիշում եմ մի հոդված նրա մասին. հերթական անգամ, երբ նա ինչ-որ տեղ մրցանակ էր ստացել, այն ներառել էր դրամական պարգև, այդ ժամանակ պարոն Ցոլակյանն էր Հարկային ծառայության ղեկավարը: Տիգրան Մանսուրյանը, վերադառնալով, առաջին բանը, որ արել էր, գնացել էր Հարկային ծառայություն, ասել` գիտեք ինչ, ես եկամուտ եմ ստացել, որի մասին դուք տեղյակ չեք, ես ինչքա՞ն պիտի վճարեմ: Սա է նոր Հայաստանի քաղաքացու կերպարը»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ Երևանի քաղաքապետին խորհրդանշական լանջաշղթան հանձնողներից մեկը հենց Տիգրան Մանսուրյանն էր, ապա նշեց, որ դա իրենց ուղերձն է նոր Հայաստանի նոր մայրաքաղաքի, քաղաքացու դոմինանտ տեսակի վերաբերյալ:

«Մենք պատկերացնում ենք, որ նոր Հայաստանում, նոր Երևանում մարդկային ձգտումը, էտալոնը պետք է լինեն նրանք, ովքեր հարգալից են ուրիշների, օրենքի, կրթության նկատմամբ»,- ասաց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:54 04.08.2025

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

18:43 04.08.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

18:36 04.08.2025

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

18:26 04.08.2025

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...

BACK_TO_TOP