11:39 01.05.2018
ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ զրույցում լրագրողներն անդրադարձել են նաև նրա նկատմամբ նախկինում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատություններին՝ մասնավորապես նշելով, որ Փաշինյանը շատ է քննադատել նրան և ասել, որ հարկերը չի վճարում: Ի պատասխան սրան՝ Ծառուկյանն ասել է.
«Ուրեմն, Նիկոլ Փաշինյանի ցավը տանեմ, ասել ա, ստուգել են, ու բոլորդ կարող եք լավ իմանալ, 2015 թվականին ամբողջ հարկային դաշտը մասկաներով, ավտոմատներով իրենց ամեն ինչով մտել են ու դա թեկուզ հյուրանոց կլիներ, ռեստորան կլիներ, ստուգելով տարիուկես, որևիցե մի բան չեն կարողացել գտնել: Նույնը Կարեն Կարապետյանի, Վարդան Հարությունյանի օրոք` ստուգելով բոլոր իմ կառույցները… կարող եք հարկայինից թղթերը վերցնել… ութ ամսով ամեն հիմնարկությունում տասնհինգ օրը մեկ մարդա մտել, կարաք պահանջեք ցույց տան: Ծառուկյանը մաքուր ա, ով ուզում ա թող գա ստուգի, ում պետք ա ստուգեն, չեն ստուգում»:
Գագիկ Ծառուկյանը հայտարարել է նաև, որ իրենք միշտ էլ պատրաստ ենք եղել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, առավել ևս հիմա:
«Ուզում են վաղը դնեն, մենք խնդիր չունենք»,-նշել է նա:
Ծառուկյանը հայտնել է, որ ինքը Սերժ Սարգսյանի և Կարեն կարապետյանի հետ հանդիպում չի ունեցել: Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի հետ արդեն տարիուկես չի հանդիպել:
Իսկ հարցին՝ համաժողովրդական այս շարժմանը միանալը պատասխա՞ն էր 2015 թվականին հանրապետականների արած հայտարարություններին, Ծառուկյանը պատասխանել է.
«Թույլ տվեք այս հարցը չմեկնաբանեմ»:
09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի08:50 05.08.2025
Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառովՉինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ավելի քան 82,000 մարդու տեղափոխել են անվտանգ վայրեր՝ ուժեղ անձրևների պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն։ «Երկուշաբթի օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ), Պեկինի տարբեր շրջաններից ուժեղ անձրևների պատճառով տարհանվել է ավելի քան 82,000 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, աշխատանքները դադարեցվել են նաև քաղաքում ավելի քան 3,2 […] ...
08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինիՕգոստոսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: ...
08:28 05.08.2025
Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտներիՌուանդան համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսվող մինչև 250 միգրանտների, հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով Ռուանդայի կառավարության խոսնակ Յոլանդե Մակոլոյին։ «Ռուանդան համաձայնել է Միացյալ Նահանգների հետ ընդունել մինչև 250 միգրանտ, մասամբ այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր ռուանդական ընտանիք զգացել է հարկադիր տեղահանության դժվարությունները, և մեր հասարակական արժեքները հիմնված են վերաինտեգրման և վերականգնման վրա»,-թերթը […] ...
08:18 05.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 05.08.2025
Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումըUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը նորից ծաղրել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Իսլամը հիանալի մեջբերում ունի` «Չեմպիոնը պետք է պատրաստ լինի մենամարտել ցանկացածի դեմ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Դանա, գուցե ժամանակն է Իլյայի համար ինչ-որ բան գրել զուգարանում. մենք պետք է նրան հիշեցնենք, որ նստած չմիզի: Շնորհակալություն, ղեկավար»,- գրել է 28-ամյա Արման […] ...
08:00 05.08.2025
Հրդեհ Խնձորեսկ գյուղումՕգոստոսի 5-ին, ժամը 00։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել է Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից […] ...