Իրանցիները փորձել են Հայաստանում թմրանյութեր իրացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Իրանցիները փորձել են Հայաստանում թմրանյութեր իրացնել

12:48 01.05.2018

Ազգային անվտանգության ծառայությանը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն և Շ.Շ-ն, մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստան են տեղափոխել թմրամիջոցներ: Իրանից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ՀՀ ներմուծելու և այն ապօրինի իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով ԻԻՀ քաղաքացի, Հայաստանում բնակվող Ս.Բ.-ի հետ՝ նրանք ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով ափիոն, մետամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներ: 

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Իրանի քաղաքացիները թմրամիջոցները, թաքցնելով հագուստի ու մարմնի մեջ, ապրիլի 29-ին Թեհրան-Երևան չվերթով դրանք տեղափոխել են Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալով, նրանք ցանկացել են մեկնել պատվիրատուի հետ հանդիպման, սակայն ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել նրանց:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Երեք անձինք ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:52 03.08.2025

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Oգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...

BACK_TO_TOP