19:55 15.10.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը լքել է կուսակցության շարքերը և SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել, որ այլևս չի ցանկանում այդ կուսակցության հետ ճանապարհ անցնել:
Հարցին, թե նա երբ հասկացավ, որ չի ցանկանում այլևս ԲՀԿ-ի հետ քաղաքական ճանապարհը շարունակել, Լյովա Խաչատրյանն ասաց, որ ինքը «միշտ էլ հասկացել է, որ կուսակցական չէ»:
«Առաջին հերթին՝ ես ապարանցի եմ ու միշտ այդ մասին խոսել եմ, հարցազրույցներ եմ տվել ու միշտ էլ բացատրել, որ Հայաստանում կուսակցություններ գոյություն չունեն, պարզապես թիմեր են եղել: Ես էլ եղել եմ այդ թիմի մեջ, բայց հիմա՝ չեմ»,- հավելեց նա:
Լյովա Խաչատրյանը նշեց, որ հիմա մթնոլորտը որոշակիորեն թույլատրում է, որ ժամանակի ընթացքում առաջանան քաղաքական ուժեր, կուսակցություններ:
SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է նախկին պատգամավորը պատկերացնում իր քաղաքական հետագա գործունեությունը, Լյովա Խաչատրյանը շեշտեց, որ լինելու է շատ ակտիվ, քանի որ նա սիրում է իր երկիրը և աշխատելու է ժողովրդի բարեկեցության համար:
Նա նաև տեղեկացրեց, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ նոր կուսակցություն հիմնելո՞ւ է, թե՞ ոչ, բայց ասաց, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին:
«Կուսակցություն բացելը հարաբերական է, պարզապես մարդկությունը այլ ձև չի գտել քաղաքական գործընթացներին մասնակցելու: Իսկ Նիկոլ Փաշինյանին կողմ եմ և պաշտպանելու եմ նրան մինչև խորհրդարանական ընտրություններ, անվերապահորեն պաշտպանելու եմ»,- ասել է Լյովա Խաչատրյանը:
Մեր այն հարցին, թե ցանկանո՞ւմ է արդյոք մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նա նշեց, որ դեռևս չի որոշել.
«Ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, պարտադրանք չկա, և դա արդեն ինձ թույլ է տալիս որոշում կայացնել մասնակցելու կամ չմասնակցելու մասին: Երկու դեպքում էլ լինելու եմ շահեկան վիճակում: Պարտադրանք չկա, ինչպես առաջ, երբ նախրի պես քշում էին խորհրդարան, պարտադրում կեղծիքներով զբաղվել, խորհրդարանի աթոռը զբաղեցնել՝ այդպես էլ պատգամավոր չդառնալով»:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...