18:18 01.05.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, խորհրդարանի ամբիոնից դիմելով դահլիճում չգտնվող ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, նշեց, թե այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է, դրա համար էլ նրան է դիմում:
«Ուզում եմ ասել հետևյալը. շնորհավորում եմ, պարո՛ն Փաշինյան, ստացվեց: Երբ մի քանի շաբաթ առաջ փորձում էիք, գնում, հրապարակում կանգնում էիք, ոչ ոք այստեղ նստածներից, բացի ձեր կուսակցության անդամներից, ձեզ չէր հավատում: Դուք ներշնչեցիք հույս, դուք ներշնչեցիք էներգիա, դուք ոգևորեցիք մարդկանց և տարիների ընթացքում երկրում կուտակված պրոբլեմները, որը չի կարելի վերագրել բացառապես վերջին տասը տարիներին, դուք շատ լավ գիտեք, որ պրոբլեմների ճնշող մեծամասնությունը արմատներով հենց մեր առաջին տարիներից են գալիս: Այս 3 նախագահական ժամկետներից հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության վերստեղծման պահից առ այսօր կուտակված բոլոր պետական քաղաքական ձախողումների ու մեղքերի ծանրությունը»,- ասաց Աշոտյանը:
Նա կոչ արեց Փաշինյանին այլևս չշահարկել Սերժ Սարգսյանի անունը: Նրա խոսքով՝ այդ ասպետական քայլից հետո դա առնվազն ազնիվ չէ:
«Մենք բոլորս ձեր ասած նոր Հայաստանում ենք, եկեք նոր գինին չփորձենք լցնել հին տակառների մեջ՝ կա՛մ պայթեցնելու է, կա՛մ թթվի: Այս իրականությունն այնուհանդերձ բերել է մի իրավիճակի, երբ խորհրդարանում նաև կրքեր են բորբոքվում: Դուք ասացիք «մերժիր Սերժին», Սերժ Սարգսյանը գնաց, դուք չուզեցիք Կարեն Կարապետյանին, Կարեն կարապետյանը չառաջադրվեց, մերժեցիք ՀՀԿ-ին, մենք որևէ թեկնածու չենք առաջադրել, այս հաջողությունը ձերն է և մեր ժողովրդի այն մարդկանցն է, որոնք հիմա նայում են»,- նշեց պատգամավորը:
Նրա կարծիքով՝ այդ արմատների մեջ իրենք իրենց մեղավորությունն ունեն և, ըստ Աշոտյանի, դահլիճում գրեթե չկա հանրությանը հայտնի գեթ մեկ գործիչ, որ իր մեղքի բաժինը չունի այս խնդիրների ծագման կամ զարգացման մեջ:
«Ինչ ունենք այսօր, իմ հարգարժան ժողովրդի կողմից սիրված գեներալն ասաց՝ Աշոտյանից ինչ ընդդիմություն: Իմ սիրելի՛ գեներալ, քո և Նիկոլի հետ պատրաստ եմ աշխատել ընդդիմությունում, անգամ առանց Նիկոլի եմ պատրաստ աշխատել ընդդիմությունում»,- ասաց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն գրել է, որ այսօր ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը, ով իր խոսքում նշել էր, թե «էսօր բա Նիկոլը գնաց իշխանության, բա ընդդիմադիր ո՞վ ա լինելու: Տենց ո՞նց կլինի: Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր, ա՛յ տնաշեն»:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...