Կողմ չենք, որ ամեն անգամ մեր ջանին գցեն նախարարների, որոնք հետո պատահականություն են դառնում պրոցեսների մեջ. Գագիկ Մակարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+35.09 oC

Կողմ չենք, որ ամեն անգամ մեր ջանին գցեն նախարարների, որոնք հետո պատահականություն են դառնում պրոցեսների մեջ. Գագիկ Մակարյան

14:26 16.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համաձայն իր հայտարարության, այսօր կհայտարարի հրաժարականի մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, ամփոփելով Փաշինյանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն առանձնացրեց վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը ագրարային երկրից պետք է դառնա արդյունաբերական երկիր, հատկապես լինի ինովացիոն տնտեսության երկիր, այսինքն` առաջադեմ տեխնոլոգիաներ և այլն, որը շատ ճիշտ ուղի է, որովհետև Հայաստանը, որպես փոքր պետություն, իրեն պետք է թույլ չտա մնալ ներմուծումից և հարևան երկրների տարածաշրջանային բլոկադաների խնդրի լուծումներով պայմանավորված տնտեսություն ունենալ, որն իրեն ավելի կախյալ վիճակի մեջ կդնի:

«Որքան մենք ապրանքների ֆիզիկական քանակներն ավելացնելով ուզում ենք արտահանումն ավելացնել կամ ավելի շատ ֆիզիկական քանակներ ենք ներմուծում ապրանքների, այնքան մենք ճանապարհային կախումներից ենք ուժեղացնում մեր տնտեսության կախվածությունը: Այդ առումով առաջավոր տեխնոլոգիաները կարևոր են, այսինքն` հավելյալ արժեքներով պրոդուկտներ, որոնք ավելի փոքր քանակներ, ծավալներ, բայց մեծ գումարներ, արժեքներ կարող են ստեղծել, երկրորդը` տեղեկատվական տեխնոլոգիաներով, ինժեներինգով կատարել ծառայությունների մատուցում, ապրանքների ստեղծում, որոնք ինտերնետով կարող են փոխանցվել, այս ճանապարհով ավելի ինովացիոն երկիր դառնանք: Ես ասեմ` Հայաստանը մի քիչ այստեղ ուզում է նմանվել նաև Ռուանդայի մոդելին, Ռուանդան, իհարկե, համեմատելու բան չէ, որովհետև մեզնից ավելի աղքատ աֆրիկական երկիր է եղել, ավելի հետամնաց, այնտեղ 200 դոլար է եղել մի շնչին ընկնող ՀՆԱ-ն 94 թ, հետո 2010-2011 թթ. հազիվ հասել էր 1000 – 1100 դոլարի, այսինքն` Հայաստանից 3 – 3,5 անգամ աղքատ պետություն է, բայց Ռուանդան էլ է այդպիսի մոդել վերցրել, որ ագրարային երկրից դառնա առաջավոր տեխնոլոգիաների երկիր»,- ասաց նա:

Հայաստանի դեպքում, ըստ Մակարյանի, առաջավոր տեխնոլոգիաները, արդյունաբերությունը շատ հիմնավորված են, որովհետև հայկական տնտեսությունը խորհրդային ժամանակներից եղել է բավական հարմարեցված արդյունաբերական տնտեսությանը, խորհրդային ժամանակներում Հայաստանը բավական ուժեղ զարգացած էր, երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ հայերն ունեն ձեռնարկատիրական մտածելակերպ և ձեռնարկատիրական կարողություններ, նաև ձեռքի հմտություններ և այլն, որոնք հեշտացնում են արդյունաբերական և առաջավոր տեխնոլոգիաների զարգացումները:

Տնտեսական մոդելը

Խոսելով տնտեսական մոդելից` Մակարյանը նշեց, որ այն շատ մանրացված չէ, և այն պատճառով, որ վարչապետի տնտեսական թիմը պետք է ավելի ուժեղանա, ավելի լավ տիրապետի ոլորտին` սկսած փոխվարչապետից, որը տնտեսական հարցերի պատասխանատուն է, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարից, նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, էկոնոմիկայի նախարարներից: Միության նախագահի խոսքերով` այդ չորս նախարարությունները պետք է լոկոմոտիվային դեր ստանձնեն, պետք է կառավարության կողմից նրանց աշխատանքը լավ համակարգվի:

«Այսօր մենք տեսնում ենք, որ նախորդ նախարարները չհասցրին իրանց ռեալիզացնեն, մի մասի մոտ էլ արգելափակված գործելակերպ կար, դանդաղ աշխատանք, հիմա նոր մարդիկ են նշանակվել, տեսնենք` ինչպես կլինի. տնտեսական բլոկը, եթե չուժեղացնենք, տնտեսական լուրջ ռեֆորմներ, լուրջ զարգացումներ չեն կարողանա ապահովել: Ես ասել ու կրկնում եմ` Հայաստանում տնտեսությունը զարգանում է իներցիայի օրենքով, կան նախկին ժամանակներում դրված ինչ-որ պրոցեսներ, ռեֆորմներ. նախորդ կառավարությունը բավական հաջող որոշ ռեֆորմներ սկսեց իրականացնել, նախորդ ժամանակներում նույնպես այդ ոլորտները գերակա եղել են, դրանք փորձել են առավել ընդգծել 2014թ., հիմա վարչապետն ավելի է խորացնում, և ներդրումներն էլ պիտի մենք կանոնակարգենք»,- ասաց նա:

Ներդրումները

Մակարյանն ընդգծեց` կա ներդրումների մի քանի ձև. առաջինը` ներդրողը կգա, ինչ կուզի, կանի, պետությունը թույլ է տալիս, որոշ դեպքերում դա նույնիսկ ի վնաս պետության է տեղի ունեցել, որովհետև անընդհատ ցանկացել են ներդրողներ բերել:

«Դա, կարծես թե, մեր աքիլլեսյան գարշապարն է եղել, որ` եթե ներդրում չկա, ուրեմն այդ կառավարությունը լավ չի աշխատում, և հաճախ մենք կարող է ի վնաս մեր տնտեսության ենք արել, օրինական` որոշ բնապահպանական կամ ՀԷԿ-երի հետ կապված պրոյեկտներում գնացել ենք ներդրումների, բայց դրանք, հնարավոր է, եղել են ոչ այնքան ներդաշնակ մեր ռեսուրսներին, մեր պետական շահերին:

Երկրորդ` կան ներդրողներ, որոնց դու արդեն ուղղորդում ես դեպի այն կողմը, որը քեզ պետք է, այսինքն` եթե մեր կառավարությունը ասում է, որ արդյունաբերությունն ու առաջավոր տեխնոլոգիաներն են գերակա, ուրեմն մենք պետք է հատկապես այդ ոլորտներում ներդրողներին ուղղորդենք, ներդրողներին այնպիսի արտոնություններ տրամադրենք, այնպիսի ուշադրություն հատկացնենք, որ նրանք հենց այդ ոլորտներում ավելի ուժեղանան ու գայթակղվեն` գալու և ներդրումներ անելու»,- նշեց Մակարյանը:

Միության ղեկավարը, գնահատելով կառավարության ծրագրի իրագործման աստիճանը, ասաց, որ ներկայացված ծրագրից իրականացել է 60-65 տոկոսը, ոչ ավելի, այսինքն՝ չիրականացված մոտ քառասուն տոկոս կա, որը պետք է կատարվի համապատասխան պետական մարմինների կողմից:

Պետական մարմինների աշխատանքը

Ըստ Գագիկ Մակարյանի` պետական մարմինները պետք է լինեն ճկուն, ոչ թե ուռճացված ապարատներով, պետական համակարգը պետք է լինի արդյունավետ: Նա իբրև օրինակ նշեց Հարկային օրենսգրքի փոփոխության գործընթացը: Մակարյանի կարծիքով` Հարկային օրենսգիրքը պիտի ավելի վաղ լիներ, քան բյուջեի նախագիծը:

«Երբ մենք 2019թ. պետական բյուջեում արդեն ուռճացված ապարատ ենք գրում, ուզում ենք, որ էլի աշխատավարձերը մնան, այդքան մարդիկ նույն քանակով մնան, քարտուղարներ-օգնականներ-խորհրդականներ` տարբեր պետական մարմիններում լիքը լցրած, որոնք արդյունավետ էլ չեն իրենց աշխատանքով, մենք երկու պրոբլեմ ենք առաջացնում, մեկը, որ բյուջեի նախագծից հետո կամ հաստատվելուց հետո եթե Հարկային օրենսգիրքը ուզում ենք փոխել, պետական մարմինները մեզ արդեն ասում են` «բա բյուջե՞ն, բա էսքան գումար պիտի մտնի, մենք չենք կարող այսինչ հարկերը նվազեցնել, չենք կարող այսինչ հարկերից խուսափել, չէ՞ որ արդեն բյուջե ենք հաստատել»:

Այսինքն` մենք դառնում ենք այդ հաստատած բյուջեի գերին, այն հարկատեսակները, որ մենք հիմա պիտի ազատականացնենք, որ ներդրողներ գան, տնտեսության ճյուղերը զարգանան, գուցե այդ ճյուղերին պետք է ավելի արտոնյալ վիճակներ տալ, սուբսիդիաներ կամ հարկային արտոնություններ, մենք այդ խնդիրն արդեն չենք կարողանում կատարել, մի պրոցեսը մյուսի հետ ներդաշնակեցված չէ»,- ասաց նա:

Մակարյանի խոսքերով` երկրորդ պրոբլեմն ուռճացված ապարատն է, որ նշանակում է բյուրոկրատիա, կոռուպցիոն ռիսկեր, ժամանակի ուշացում, իսկ ամենակարևորը, ըստ նրա, վերջում ստացվում է, որ այդ երկու չափանիշներով` հարկի մեծությամբ և սպասարկման ժամանակահատվածով, չեն բավարարվում գործատուների ակնկալիքները, այսինքն` գործատուները, որպեսզի ստանան որակյալ ծառայություն և արագ, ստիպված են դիմել կոռուպցիայի կամ այլ հնարքների` ծանոթ գտնել, փող տալ կամ ինչ-որ այլ ճանապարհներ, որովհետև պետական ծառայությունների որակը մնում է ցածր:

«Բիզնեսը, եթե այդ խոչընդոտին հանդիպում է, ոնց որ, եթե գետի մեջ գցած քար է լինում, ջուրը գալիս է, կողքով շրջանցելով գնում, չէ՞: Եթե այդ քարը մենք չենք կարող տեղաշարժել, ուրեմն ստիպված ջուրն իր ուղղությունն է փոխում: Հիմա բիզնեսն էլ շրջանցելու լուծումներ պետք է գտնի, մենք քարը պիտի հանենք, վերցնենք, որ ջուրը սահուն գնա:

Ես այդ մտածելակերպը չեմ տեսնում. էլի շտապ-շտապ բյուջեի նախագիծ է գրվել, էլի ուռճացված ապարատ է, էլի ամեն նախարար չորս-հինգ տեղակալ ունի, հինգ քարտուղար, օգնական, խորհրդական, ամեն մեկը ունի վարորդ, ամեն մեկն իր հերթին ունի օգնականներ, այսինքն` մի նախարարությունում քսան-քսանհինգ հոգի ղեկավարում է: Երբ ասում եք՝ բյուջեն կրճատեք, շատերը հասկանում են` գնան, ամբողջ բյուջեն կրճատեն կամ գնան, ներքին օղակների աշխատողներին կրճատեն, որոնք ավելի շատ են աշխատում բիզնեսի հետ, այսինքն` վերևինները մնում են, ներքևինն են կրճատում: Նաև մասնագետներով չեն համալրում, այն դեպքում, երբ այսօր բոլոր նախարարություններում, վարչություններում մասնագետների պակաս կա»,- նշեց Մակարյանը:

Կադրային քաղաքականությունը

Գործատուների միության նախագահի կարծիքով` ինստիտուցիոնալ առումով պետության ներսում հսկայական անելիք կա. կառավարությունը պետք է իրենից սկսի և այդ մոդելները տանի դեպի համայնքներ` քաղաքապետարաններ, գյուղապետարաններ, նաև հետևի, որ ընտրություններում էլ ճիշտ մարդիկ ընտրվեն: Նա ընդգծեց` առաջին փուլն անցավ, որոշակի թիմով եկած մարդիկ պետք է արդեն վերանայվեն, եթե չեն արդարացնում իրենց, և անձամբ վարչապետը պետք է այդ հարցում ավելի նախանձախնդիր լինի:

«Մենք հավատում ենք, որ նա դա կանի, պետք է շրջապատի նախարարներին փոխի, տեղակալների ինստիտուտը վերանայի, որ կարողանա գլոբալ նպատակները տանել առաջ, պրոֆեսիոնալ մարդկանց ընդգրկի, ավելի իմաստուն, կյանքի, տնտեսության, փորձի, արդյունաբերության մարդկանց ներառի, որ կարողանա ներդաշնակեցնել փորձառու սերունդը և նոր, անփորձ, բայց մոտիվացված սերնդի հետ: Դա էլ է մենեջմենթի խնդիր, կարիք կա, որ սա շատ արագ անի, որպեսզի պրոֆեսիոնալները իշխեն, հակառակ դեպքում, եթե մենք ունենանք միատարր կառավարման մոդել, որտեղ միայն մեկ կուսակցությունն է ազդեցություն ունենում, միայն պրոֆեսիոնալիզմը կփրկի, որ միատարր համակարգում նորից պեդանտության, ամբիցիաների, կոռուպցիոն ռիսկերի մեջ չընկնենք»,- ասաց նա:

Մակարյանը հիշեցրեց` ժամանակին այլ կուսակցություններ էլ են այդպես սկսել` լավ, թափանցիկ, ազնիվ, հետո ուռճացել է, փչացել, կոռումպացել է համակարգը, իսկ պրոֆեսիոնալ նշանակում է կամքի ուժով, գիտելիքով, աշխատասեր, համարձակ մարդ: Միության նախագահն ընդգծեց` երբ պետական ապարատում կադրեր են նշանակվում, պետք է նրանք նաև որոշակիորեն քննարկվեն:

«Մենք հեչ կողմ չենք, որ ամեն անգամ մեր ջանին գցեն նախարարների, որոնք հետո պատահականություն են դառնում պրոցեսների մեջ, ուղղակի ժամանակ են խլում, գործն են փչացնում, կամ մնում-մնում հեռանում են, կամ չեն հեռանում, երկար մնում են: Նշանակումները պետք է հիմնավորված լինեն, ու ոչ թե ով հետաքրքիր է ղեկավարներին կամ իրենց ընկերներն են, կուսակիցները, այլ պետք է հետաքրքիր լինի հասարակությանը, առաջին հերթին` բիզնեսին, որովհետև այսօր էկոնոմիկայի հիմքը գործատուներն են: Եթե նրանց տեսակետները չեն հարգվելու, չեն քննարկվելու, թե ում են նշանակում, ստացվում է, որ մենք մեզ համար մարդիկ ենք դնում, որ չեն ծառայում մյուս կեսին` հասարակությանը և բիզնեսին: Եթե խոսում ենք իսկապես տնտեսության ու տնտեսական քաղաքականության մասին, դրա կարևոր մասը նշանակումներն են, պաշտոնյաները, նրանց կառավարման մոդելը, փորձը, գիտելիքները, պրոֆեսիոնալիզմը»,- ասաց միության նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

14:02 04.08.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

13:53 04.08.2025

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

13:45 04.08.2025

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

13:32 04.08.2025

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 4-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...

BACK_TO_TOP