Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

20:00 11.09.2017

ԱԺ աշնանային երկրորդ նստաշրջանին ներկայացվել է ՀՀ եւ ԻԻՀ կառավարությունների միջեւ Մեղրի-Նորդուս սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: Զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ  Վախթանգ Միրումյանը: Նա նշել է, որ Այս համաձայնագրի վավերացումը էական դրական դեր է խաղալու երկու երկրների միջեւ առեւտրի դյուրացման, պարզեցման համար, ինչպես նաեւ, խթանելու է  առեւտրաշրջանառությունը:

«Այս արձանագրությունը վավերացնելը յուրաքանչյուրիս համար շատ կարեւոր է եւ, կարծում եմ, կարելի է օր առաջ վավերացնել այն: Շատ լավ կլիներ, որ ՀՀ-ն բոլոր հարեւան պետությունների հետ ունենար այդպիսի միասնական դարպասներ, մասնավորապես՝ Վրաստանի հետ, ինչը մեզ հեռու կպահի ավելորդ քաշքշուկներից»,-նշել է Ռոբերտ Մախսուդյանը, իսկ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է առել համաձայնագիրը՝ նշելով, որ չնայած այդ ամեննին, ԵԼՔ-ը կողմ է քվեարկելու նախագծին:

«Հիմա մենք խոսում ենք Իրանի հետ համատեղ դարպաս ունենալու մասին, նախկինում եղած վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մի 2 ամսից դարպասը կդառնա դուռ, հետո դուռը՝ լուսամուտ, լուսամուտը՝  ֆոռտչկա եւ էդպես կփակվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

2016թ-ի դեկտեմբերին ստորագրված պայմանագիրը նպատակ ունի ՀՀ եւ ԻԻՀ միջեւ պարզեցնել փոխադարձ առեւտուրն ու մաքսային ընթացակարգերը: Մասնավորապես՝ ելքի երկրում ներկայացված մաքսային հայտարարագրի տվյալները հիմք են լինելու մուտքի երկրում հայտարարագրման համար, իսկ հսկողությունը վերապահված է լինելու մուտքի երկրին եւ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Մաքսային հսկողությունն իրականացնելու է մուտքի երկիրը, իսկ ելքի երկիրը հսկողություն կիրականացնի միայն բացառիկ դեպքերում՝ օպերատիվ տվյալների առկայության դեպքում միայն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

BACK_TO_TOP