«Ծառուկյան» խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը. Միքայել Մելքումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

«Ծառուկյան» խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը. Միքայել Մելքումյան

19:39 01.05.2018

ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ այսօր մեր հանրապետությունը կանգնած է կարևորագույն բեկումնային շրջադարձի պահին, երբ բոլորս պետք է հասկանանք պահի լրջությունը:

«Ճիշտն ասած, ես հանրապետության վարչապետի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը իմ գործընկերների հետ գալիս էի Ստրասբուրգից, շատ ցավով արձանագրում էի, թե Մոսկվայի օդանավակայանում ժողովուրդն ինչ ցնծության մեջ էր, հետո ինքնաթիռի մեջ՝ այդ հրաժարականի հետ կապված: Ցավալի բան է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ մենք կանգնած ենք ջրբաժանի եզրին ու եթե այսօր սխալվենք, հետ ենք շպրտվելու 10-15 տարով: 

«Ե՛վ Գագիկ Ծառուկյանը, և՛ «Ծառուկյան» դաշինքը, և՛ ԲՀԿ-ն հայտարարել են, որ մենք համաժողովրդական շարժմանն ենք միացել հենց այն ժամանակ, երբ պիտի միանայինք, և համաժողովրդական շարժման այսօրվա ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանն է, ինչը նշանակում է, որ միաձայն մենք մեր ձայնը տալու ենք Փաշինյանին»,- նշեց ԱԺ փոխնախագահը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

BACK_TO_TOP