23:17 18.10.2018
«Հեղափոխությունից հետո եղան նշանակումներ, որ միանշանակ չընդունվեցին, սակայն որևէ մեկը հիվանդագին չընդունեց: Բողոքեցին ու հանդարտվեցին, վերջին նշանակումը այլ է: Ի տարբերություն Վալերիյ Օսիպյանի, Հունան Պողոսյանը զբաղեցնում էր պաշտոն, որտեղ ինքը որոշում կայացնող էր, և հենց Սյունիքի մարզում տեղի էին ունենում բացառիկ հանցագորոծություններ, իսկ Հունան Պողոսյանը ոչինչ չէր ձեռնարկում այդ հանցագործությունները բացահայտելու համար: Հիմա ինչն է փոխվել, որ մտածում են, որ նա կարող է աշխատել ազնիվ»,- հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզի մարզպետ նշանակվելու փաստին՝ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ պետք չէ քաղաքական ռասիզմ ու խտրական վերաբերմունք դրսևորել, Կարապետյանցը ասաց, որ Հայաստանում նման բան չկա: Այսօրվա միակ պահանջն է՝ պատասխանատվության ենթարկել նրանց, որոնց գործողությունների մեջ հանցագործության տարրեր են եղել, և ոչ ոք չի ասում բոլոր հանրապետականներին կանգնեցրեք պատի տակ և գնդակահարեք:
«Շատ դպրոցների տնօրեններ հանրապետական են, բայց այն տնօրենները, որ ընտրություններ են կեղծել, այո՜, պետք է պատասխանատություն կրեն: Ովքեր կանգնած են եղել մեր իշխանության շահերը պաշտպանելու համար և չեն արել դա, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Պետք է բոլորը հասկանան, որ մի օր պատասխան են տալու: Անպատիժ մնալու դեպքում, այսօր էլ կանեն բաներ, որոնք կործանարար կլինեն Հայաստանի համար»,- ընդգծեց Կարապետյանցը:
«ՔԿՀ- ներում համաներում ստանալու համար երկար պրոցես է, երկար պայքար, մեկ էլ պարզվեց, որ Փաշինյանը միանձնյա որոշել է, որ առանձին պաշտոնավորների ինքը ներում է շնորհել։ Նրանք իմ նկատմամբ են հանցագործություն իրականացրել: Վարչապետը չի կարող միանձնյա որոշում կայացնել, իրավո՜ւնք չունի անգամ կիսաաստվածային իրավիճակում գտնվող Փաշինյանը»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքերով՝ ՔԿՀ-ներում համաներում հայտարարելու համար երկար պայքար են մղել, իսկ այժմ վարչապետը միանձնյա որոշում է կայացնում, որի իրավունքը չունի:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...