12:32 18.10.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցն այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանից հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում աջ ղեկով ավտոմեքենաների՝ սահմանում առաջացած խնդիրը կարգավորելու համար:
Ինչպես հայտնի է, հայ-վրացական սահմանին ավելի քան 100 մեքենա է կանգնած: SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը խնդիրը լուծելու ուղղությամբ:
«Իսկ ի՞նչ քայլ պետք է ձեռնարկի կառավարությունը, օրենքով արգելված է աջ ղեկով մեքենա ներմուծելը: Երբ օրենքը ընդունվում էր, այն ժամանակ էր պետք ձեռնարկել որևէ գործողություն»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Այն դիտարկմանը, թե վարորդները տեղեկացված չեն եղել, որ հոկտեմբերի 1-ից աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը միանշանակ արգելվելու է կամ, որ մինչև հոկտեմբերի 1-ը միայն ժամանակավորապես են թույլ տալիս ներմուծել, Հակոբ Արշակյանն արձագանքել է.
«Օրենքի ընդունման ընթացակարգ կա, մտել է ԱԺ, քննարկվել, հրապարակվել է և ուժի մեջ մտել: Այո՛, գիտեմ, որ թյուրիմացություն սկզբում եղել է, հոկտեմբերի 1 ամսաթիվ է գրած եղել, բայց հետո օրենքն ընդունվել է անժամկետ: Գործունեություն կատարող մարդիկ, կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնեն նման բաների վրա և ներմուծելուց առաջ ճշտեն, հետո նոր ներմուծեն», – պատասխանել է նախարարը:
Հարցին՝ ի վերջո լուծման ի՞նչ տարբերակ է առաջարկում նախարարի պաշտոնակատարը, Հակոբ Արշակյանը պատասխանել է.
«Իմ կարծիքով՝ պետք է վաճառեն իրենց մեքենաները Վրաստանում: Օրենքն արգելում է, մենք ի՞նչ կարող ենք անել: Կառավարությունն ի զորու չէ ապօրինի որոշում կայացնել: Օրենքի վերանայումը ժամանակ է տանելու, պետք է հաշվի առնել նաև, որ կառավարությունը հրաժարական է տալիս: Հարցը լուծելու հնարավորություն չկա»:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...