Ուսադիր կրողներիս մոտ պարտադիր չէ, որ վարչապետն անընդհատ մեզ հիշեցնի կամ հրահանգ տա. Վալերիյ Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ուսադիր կրողներիս մոտ պարտադիր չէ, որ վարչապետն անընդհատ մեզ հիշեցնի կամ հրահանգ տա. Վալերիյ Օսիպյան

12:45 18.10.2018

Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ուղղորդումներ չեն լինելու, ոստիկանության որևէ ստորաբաժանում որևէ կուսակցության համար չի աշխատելու: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց` այս ուղղությամբ քայլեր արդեն արվել են:

«Ես հայտարարել եմ Երևանի ավագանու ընտրության ժամանակ, որ ոստիկանության որևէ աշխատակից իրավունք չունի ուղղորդել որևէ մեկին. ես մեր մասով եմ ասում, որպես պետական կառույց: Յուրաքանչյուրն ազատ է իր մտածելակերպի, հոգու, խղճի առաջ, ինքը որոշում է իր քաղաքի, երկրի ապագան, որևէ մեկն իրավունք չունի պարտադրել, թելադրել: Ազատ են, բոլորն ազատ են, նմանատիպ բան չի եղել և չի կարող լինել, որ մենք օգտագործենք մեր վարչական ռեսուրսները»,- ասաց նա:

Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունն իր գործառույթների շրջանակներում վերահսկում է իրավիճակը:

Լրագրողները հետաքրքրվեցին`ոստիկանությունը վերջին շրջանում ո՞ւմ է փռել ասֆալտին, ո՞ւմ թիկնազորի մոտ է զենք հայտնաբերել:

«Հարգելի՛ս, պարտադիր չէ` մենք ապօրինի զենք մեկի թիկնապահի, թիկնազորի մոտ հայտնաբերենք, զենք կարող է լինել շարքային քաղաքացու մոտ»,- պատասխանեց Օսիպյանը:

Դիտարկմանը, թե կարելի՞ է պնդել, որ վարչապետի հրահանգն այլևս չի կատարվում, Օսիպյանն արձագանքեց.

«Անհրաժեշտ և պարտադիր չէ… Ես չգիտեմ` ձեզ մոտ ոնց է, մեր` ուսադիր կրողներիս մոտ պարտադիր չէ, որ վարչապետն անընդհատ մեզ հիշեցնի կամ հրահանգ տա: Հրահանգը մեկ անգամ է լինում, տրված է հրահանգը, վերջացավ, մենք դա կատարում ենք»:

Օսիպյանը բացառեց ընտրություններից առաջ հակահեղափոխական ուժերի ակտիվացումը, նշեց, որ ոստիկանությունն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին և կանխարգելիչ քայլեր իրականացնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:52 03.08.2025

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Oգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...

BACK_TO_TOP