Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ

14:15 18.10.2018

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Նորընտիր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հիմնադրամում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործունեությանը:

Այնուհետև նախագահը հանդիպում է ունեցել հիմնադրամի աշխատակազմի հետ, որի ընթացքում խոսել է հիմնադրամի դերի և գործունեության, ժամանակակից աշխարհում նոր մեթոդներով ու սկզբունքներով աշխատելու կարևորության մասին:

«Հիմնադրամը մեծ արժեք է մեր ողջ ժողովրդի համար, որովհետև ստեղծվել է Հանրապետության և մեր ժողովրդի համար ծանրագույն պայմաններում և ունեցել է առաքելություն, որը մեծ փառքով կատարել է: Ես չէ, որ պետք է ձեզ կամ հանրությանը պատմեմ այն հաջողությունների, ծրագրերի, հարգանքի մասին, որ հիմնադրամն ունեցել է աշխարհով մեկ հայության շրջանում: Բավական է այցելել Հայաստանի տարբեր վայրեր, բավական է Երևանից ուղևորվել դեպի Ստեփանակերտ և տեսնել, թե ինչ բարձր որակի ճանապարհ է կառուցված: Բազմաթիվ նմանատիպ հաջող ծրագրեր կան: Հետևաբար՝ նախ և առաջ ուզում եմ ձեզ շնորհավորել, որ դուք աշխատում եք մի կառույցում, որն իսկապես համահայկական նշանակություն ունի իր գործունեությամբ»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նա երախտագիտություն է հայտնել բոլոր այն հայորդիներին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին, հայ ժողովրդի բարեկամներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում.

«Իմ շնորհակալության խոսքը կրկին ուղղելով մեր հայրենակիցներին՝ ուզում եմ տեղեկացնել, որ հիմնադրամը ոչ միայն կենդանի է, այլև ունի պրոֆեսիոնալ շատ լավ թիմ: Որևէ դժվարություն իրականում չի կարող սասանել մեր հավատը, մեր սերը, նվիրվածությունը հայրենիքի և այն կառույցների հանդեպ, որոնք իրենց ներդրումն են բերում այդ հայրենիքին և մեծ հայրենիքին՝ նկատի ունեմ Հայաստանը, Արցախը ու նաև Սփյուռքը: Քանի որ ակնկալում եմ, որ հիմնադրամը ի վերջո նաև շատ ակտիվ պետք է գործի ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլև Սփյուռքում, հետևաբար, համազգային ծրագրերի ոլորտում որևէ կասկած չպետք է լինի, որ բոլորս մեր ներուժը պետք է ներդնենք, հնարավոր ամենն անենք, որ և՛ հայրենիքը, և՛ Արցախը, և՛ ողջ հայ ժողովուրդը հասնեն իրենց նպատակներին: Ակնկալում եմ, որ բոլորս միասին կաջակցենք, սատար կկանգնենք հիմնադրամին, որպեսզի այն կատարի իր ազգանվեր գործը Հայաստանում և Արցախում»:

Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ դեռևս մայիս ամսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստում տնօրինության առջև հստակ խնդիր էր դրել երկու-երեք ամսվա ընթացքում ներկայացնել տեսլական ու գործունեության նոր ծրագիր՝ նշելով, որ հիմնադրամի ստեղծումից անցել են քսանից ավելի տարիներ, ժամանակն է վերանայել անցած ճանապարհը, գնահատել հաջողություններն ու թերությունները:

«Ժամանակը շատ ավելի արագ է շարժվում, քան հաճախ մենք կարող ենք մտածել: Հետևաբար, հիմնադրամը պետք է նոր մոտեցումներ որդեգրի, նոր ծրագրեր ունենա, նաև նոր ոճով աշխատի: Քսանմեկերորդ դարում Հայաստանում, աշխարհում պրոցեսներն արագ են ընթանում: Հավատում եմ, որ հիմնադրամը նոր ավյունով մեծ հաջողությունների է հասնելու: Հավատում եմ, որ անցած ճանապարհը, հաջողությունները, նաև դժվարություններն ու անհաջողությունները դաս են լինելու, հիմնադրամը կրկին փյունիկի նման հառնելու է և առաջ է տանելու իր հոյակապ առաքելությունը: Սա է իմ ուղերձը ձեզ՝ հիմնադրամի անձնակազմին: Սա է իմ ուղերձը նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ու ողջ հայությանը»:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել նորընտիր գործադիր տնօրենին՝ նշելով, որ նրա առջև բազմաթիվ խնդիրներ են դրված: Նախագահը հիմնադրամի տնօրինությանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել գործունեության նոր տեսլականը՝ հաշվի առնելով ժամանակի փոփոխություններն ու զարգացումները: 

«Հիմնադրամը ստեղծվել է 20-րդ դարում և մեծ հաջողությունների է հասել, ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ինստիտուտ»,- եզրափակել է խոսքը նախագահը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ

16:49 29.06.2025

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ

Հունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել […] ...

NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ

16:40 29.06.2025

NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա մի քանի օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։ Բանակցությունների թեման կլինի Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Բանակցությունների վայրի և իրանական կողմի ներկայացուցչության մակարդակի մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։   ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանել

16:20 29.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ «Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա […] ...

ՊՍԺ-ն ԱԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդն է՝ ըստ սուպերհամակարգիչի

16:00 29.06.2025

ՊՍԺ-ն ԱԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդն է՝ ըստ սուպերհամակարգիչի

Opta վիճակագրական ռեսուրսը սուպերհամակարգչի միջոցով գնահատել է թիմերի հաղթելու շանսերն ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում: Ամենամեծ շանսերը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ինն են` 20,6 տոկոս: Երկրորդն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, որի հաղթելու հնարավորությունը գնահատվում է 20,4 տոկոս: Թոփ-3-ը եզրափակում է Միլանի «Ինտերը»` 12,4 տոկոս շանսով: ...

Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք

15:54 29.06.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք

Հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։ Այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ։ Մասնակցել են նաև Ազգային ժողովի, Արմավիրի մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, հայտնում են […] ...

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

15:40 29.06.2025

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում կարգավորման և պատանդների վերադարձի կոչ է արել։ «Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր Գազայի վերաբերյալ, մենք պետք է վերադարձնենք պատանդներին», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել ազատ […] ...

BACK_TO_TOP