«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների ջանքերով Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ դատավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների ջանքերով Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ դատավոր

10:41 04.05.2018

ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ այսօր առավոտյան տեղի է ունեցել Սահմանադրական Դատարանի նոր անդամի քվեարկությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած՝ Էմիլ Բաբայանի թեկնածությանը թեև որևէ քաղաքական ուժ դեմ չի արտահայտվել, սակայն «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են քվեարկությունը, քանի որ Էմիլ Բաբայանի թեկնածությունը ներկայացվել է ընթացակարգերի մի շարք խախտումներով:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մինչև քվեարկությունը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է. «Մեր երկու խմբակցությունների չմասնակցելը քվեարկությանը կարող է բերել նրան, որ այն չկայանա, և մենք բոյկոտել ենք՝ հաշվի առնելով ներկա քաղաքական իրադրությունը և նաև բազմաթիվ ՀԿ-ների բարձրացրած հարցերը: Էմիլ Բաբայանին, որպես մասնագետի, որևէ բան չունեմ ասելու, գիտեմ, որ շատ լավ մասնագետ է, շատ բարձր պատրաստվածությամբ, բայց կան ընթացակարգերի խնդիրներ: Կարծում եմ, դրանց պահպանման արդյունքում հնարավոր է նրան 10 օր հետո նորից ներկայացնել, եթե այսօր չընտրվի: Մեր չմասնակցելու արդյունքում շատ հավանական է, որ չընտրվի»:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, որից՝ 51 կողմ, դեմ՝ 3:

Քանի որ ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 63 կողմ ձայն, ապա հայտնի դարձավ, որ Էմիլ Բաբայանը չի ընտրվել ՍԴ դատավոր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP