Մինչև հոկտեմբերի 31-ը փակ կլինի Գյումրի մտնող գլխավոր փողոցը. երթևեկության համար շրջանցիկ փողոցներ են նախատեսված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Մինչև հոկտեմբերի 31-ը փակ կլինի Գյումրի մտնող գլխավոր փողոցը. երթևեկության համար շրջանցիկ փողոցներ են նախատեսված

22:50 18.10.2018

Գյումրիում փողոցաշինական աշխատանքների հետ կապված՝ մինչև հոկտեմբերի 31-ը փակ կլինի Գյումրի մտնող գլխավոր փողոցը ՝ Երևանյան խճուղու մի հատվածը: Վարորդները երթևեկելու են շրջանցիկ ճանապարհներով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի մեր թղթակիցը: Շատ վարորդներ, տեղյակ չլինելով երթևեկության ժամանակավոր փոփոխությանը, հայտնվում են վթարային իրավիճակներում, գալիս ու բախվում են բետոնե արգելապատնեշներին:

 

«Զգուշանալ ու շրջանցել փողոցը»` երթևեկության միայն այս նշաններն են հուշում, որ փողոցը փակ է։ Երթևեկությունն արգելող այլ նշան փողոցում չկա, ինչի պատճառով շատ վարորդներ և հատկապես նրանք, ովքեր անծանոթ են քաղաքին, խուճապի են մատնվել ու հայտնվել չթույլատրված տարածքում՝ այսինքն շինհրապարակում։

Երկու օր առաջ ուշ երեկոյան են տեղադրվել քաղաքի մուտքի մոտ նախ՝ ճանապարհային մեկ  շրջանցիկ գրություն, ու մեկ ուղղորդող նշան: Հետո արդեն շինարարները բետոնե արգելապատնեշներով փակել են միջպետական ճանապարհով քաղաք մտնող գլխավոր փողոցը: Քաղաքային ճանապարհների վերանորոգման մեծ ծրագրով ասֆալտապատման աշխատանքների հերթը հասել է Երևանյան խճուղուն, որի երկարությունը մոտ 4 կմ է :

 

Իսկ Երևանյան խճուղին շրջանցող փողոցները անցնելու են հին օդանավակայանով ու մի քանի օր առաջ ասֆալտապատված Կոմիտաս փողոցով: Կարգազանց ու ճարպիկ վարորդներին ստացվում է խուսափել շրջանցիկ փողոցներից , անգամ դաշտամիջյան ճանապարհն են օգտագործում : Երթևեկության փոփոխությանը չեն ենթարկվում նաև ուղևորատար տրանսպորտի վարորդները: Շինարարները ավելի շուտ շրջանցիկ փողոցներ էին հարթեցրել, որ վարորդներից ու անցորդներից դժգոհություններ չլինեն:

Հին օդանավակայան տանող ճանապարհը շինարարը խճապատել է, բայց փոշին էլի չի վերացել , դրա համար էլ քաղաքապետարանի կոմունալ բաժինը ջրցան մեքենաներն է հանել, շրջում են ու ջրում փողոցը: Հիմա Երևանյան խճուղում 30 միավոր տեխնիկա է աշխատում, հարթեցնում են դեռ ասֆալտի առաջին շերտը, իսկ դա ընդհանուր փողոցի կեսն էլ չի կազմում: Ասֆալտը երկշերտ է լինելու է՝ 10 սմ հաստության: Փողոցի 1կմ 600 մետրի վրա է դեռ ասֆալտապատում արվում, ևս 2 կմ հատված պետք է ասֆալտապատվի: Թեև աշխատանքների ավարտը կախված է նաև եղանակից, բայց շինարարը  SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ 20 օրից փողոցը պատրաստ կլինի շահագործման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP