12:00 19.10.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է, որ այս օրենսգրքի փոփոխությունը բխում է այն պահանջից, որի սկիզբը դրվել է ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ օրենսգիրքը հնարավորինս պարզեցվում է՝ ընտրելով միայն համամասնական ընտրակարգ, բազմակարծության նպատակով իջեցվել է անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար՝ 5%, դաշինքների համար՝ 6%: Արտակ Զեյնալյանը նաև տեղեկացրել է, որ ընտրագրավը ևս նվազեցվել է՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն դարձել է 7.5 մլն դրամ:
Օրենսգրքով առաջարկվում է նաև ավելացնել կանանց պարտադիր մասնակցությունը ԱԺ-ի աշխատանքներին՝ կին պատգամավորների թիվը հասցնելով առնվազն 30%-ի:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հարց է ուղղել Արտակ Զեյնալյանին՝ եթե համարենք, որ կուսակցությունները բոյկոտում են ընտրությունը, և դրան չի մասնակցում առնվազն 4 կուսակցություն, ինչպես նախատեսված է Ընտրական օրենսգրքում, ինչպե՞ս կկարողանանք խուսափել ընտրական ճգնաժամից:
Ըստ Ընտրական օրենսգրքի փոփոխության՝ խորհրդարան պետք է մտնի առնվազն 4 քաղաքական ուժ, ընդ որում, 4-րդը պետք հավաքած լինի առնվազն 2% ձայն:
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...
17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...