Պետգնումների մատակարար 13 ընկերություն ենթարկվել է պատասխանատվության. ՏՄՊՊՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Պետգնումների մատակարար 13 ընկերություն ենթարկվել է պատասխանատվության. ՏՄՊՊՀ

13:52 19.10.2018

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրապարակեց պետական գնումների համակարգում ընդգրկված մի շարք կառույցների գնումների ուսումնասիրության արդյունքները: Ընդգրկվել են բոլոր այն պետական մարմինները, որոնք իրենց ենթակայության տակ գտնվող մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հոգեբուժարանների, քրեակատարողական և այլ հիմնարկների կարիքների համար սննդամթերքի գնում են իրականացնում:

Ուսումնասիրությունն ընդգրկում է  2018 թվականի պետական գնումները և նպատակ է ունեցել պարզելու, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները, որքանով են բարեխիղճ գործունեություն իրականացնում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները և արդյոք վերացել են նախկինում  հայտնաբերված խնդիրները: Ուսումնասիրությունը իրականացվել է կաթնամթերքի մատակարարման ոլորտում՝ նկատի ունենալով նախորդ տարիներին այս շուկայում առկա խնդիրները, ինչպես նաև այն հանգամանքը, որ սննդի ընդհանուր մատակարարումների մեջ արժեքային առումով կաթնամթերքը մեծ տեղ է զբաղեցնում:

Արդյունքում հայտնաբերվել են անբարեխիղճ մրցակցության դրսևորման տասնյակ դեպքեր, ինչի հետ կապված Հանձնաժողովի կողմից կիրառվեց համապատասխան պատասխանատվության միջոց: Հաշվի առնելով խախտում իրականացրած ընկերությունների շրջանառության ծավալները, խախտման կրկնակիության հանգամանքը, ինչպես նաև օրենքով սահմանված մի շարք այլ չափորոշիչներ, կիրառվել են տարբեր պատասխանատվության միջոցներ.

Կիրառվել է ֆինանսական պատժամիջոց հետևյալ ընկերությունների հանդեպ

 

  1. «ԱրմենՀամիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ի հանդեպ կիրառվել է տուգանք՝ 15 մլն դրամի չափով
  2. «Մակրո Ֆուդ» ՍՊԸ-ի հանդեպ կիրառվել է տուգանք՝ 10 մլն դրամի չափով
  3. «ԽԱՔ» ՍՊԸ-ն տուգանվել է 5 մլն դրամի չափով
  4. «Սվետա» ՍՊԸն տուգանվել է 3 մլն դրամի չափով

Նախազգուշացում է տրվել հետևյալ ընկերություններին

  1.  «Արմինաշող» ՍՊԸ
  2. «Բիզնես Թրենդ» ՍՊԸ
  3. «Գալիմա» ՍՊԸ
  4. «Դիետ» ՍՊԸ
  5. «Իգիթ» ՍՊԸ
  6. «Ֆոտոն»
  7. «Արա-Արեգ»
  8. «Սպարապետ»
  9. «Արաս Ֆուդ»

Կարագի փոխարեն՝ սփրեդ, իսկ թթվասերի և կաթնաշոռի փոխարեն՝ բուսական յուղերով պատրաստված արտադրանք

Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է, որ մի շարք դեպքերում հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները մատակարարել են մրցութային պահանջներին անհամապատասխան կաթնամթերք: Օրինակ, Վանաձորի մանկատունը, Գավառի մանկատունը, Նորքի տուն-ինտերնատը, կամ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը հայտարարել են թթվասերի գնման մրցույթ, սակայն հաղթող մատակարար ընկերությունները, համապատասխանաբար «Ֆոտոն» ՍՊԸ-ն, «Մակրո Ֆուդ» ՍՊԸ-ն, «Գալիմա» ՍՊԸ-ն և «ԽԱՔ» ՍՊԸ-ն վերջիններիս մատակարարել են թթվասերային արտադրանք: Այսինքն՝ կենդանական յուղով պատրաստված կաթնամթերքի փոխարեն մատակարարվել է բուսական յուղերի պարունակությամբ սննդամթերք, որը չի կարող համարվել թթվասեր:

Նույն կերպ, Հանձնաժողովը հայտնաբերել է անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ նաև տասնյակ այլ մատակարարումների և կաթնամթերքի տեսակների գծով: Բացահայտված մի շարք դեպքերում էլ սոցիալական հաստատություններին՝ մանկատներին, հոգեբուժարաններին, գիշերօթիկ դպրոցներին և այլն,  հալած յուղի անվան տակ մատակարարվել է բուսաճարպային յուղերի խառնուրդ:

Օրինակ՝ «Մակրո Ֆուդ» ընկերությունը հաղթել է «Սյունիքի  մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի» հայտարարած հալած յուղի գնման մրցույթում, սակայն մատակարարել է «Սլավչինկա» անվանումով բուսաճարպային խառնուրդ կամ «Բիզնես Թրենդ» ընկերությունը ցածր գին սահմանելով՝ հաղթող է ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից հայտարարված խտացրած կաթի  մատակարարման մրցույթում, սակայն ՏՄՊՊՀ դիտանցումներով պարզվել է, որ ընկերությունը քրեակատարողական ծառայությանը մատակարարել է բուսական յուղի պարունակությամբ մթերք, որը չի կարող համարվել խտացրած կաթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP