ԱԳ նախարարը և ՀՀ-ում Կորեայի դեսպանը ստորագրել են ներդրումների խրախուսման համաձայնագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

ԱԳ նախարարը և ՀՀ-ում Կորեայի դեսպանը ստորագրել են ներդրումների խրախուսման համաձայնագիր

17:08 19.10.2018

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Ու Յուն-Գընին:

Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը Հայաստանի կառավարության երախտագիտությունն է հայտնել Կորեայի կառավարությանը Հայաստանին հուզող տարբեր հարցերում ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ ձեռնարկելու գործնական քայլեր Կորեայի Հանրապետության հետ տարբեր բնագավառներում համագործակցության խորացման և հետագա ընդլայնման ուղղությամբ: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ զրուցակիցներն առանձնացրել են առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները: Հատուկ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության և Կորեայի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն իր գործունեությամբ ապացուցել է հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարին և արդարադատության համակարգի ամրապնդմանը, որոնք հանդիսանում են սոցիալ-տնտեսական ոլորտում իրավահավասարության ապահովման հիմնական երաշխիքները: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարևորել է կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղություն հանդիսացող բարձր տեխնոլոգիաների, նորարարության ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի ձեռնարկումը: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների օրակարգում կրթության, մասնավորապես՝ ստեղծագործ կրթության ոլորտին առանձնահատուկ ուշադրություն դարձնելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով Կորեական թերակղզում վերջին զարգացումներին և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Երկուստեք ընդգծվել է միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակներում հիմնախնդիրների՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Ու Յուն-Գըն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը՝ համոզմունք հայտնելով, որ այս կարևորագույն փաստաթուղթը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության գործնական զարգացման հարցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

18:07 25.06.2025

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

SHANTNEWS

18:00 25.06.2025

SHANTNEWS

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

17:50 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

17:40 25.06.2025

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Հունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

17:30 25.06.2025

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

Աշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

17:19 25.06.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...

BACK_TO_TOP