Հիվանդին բժշկական կենտրոնում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է. առաջադրվել են մեղադրանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Հիվանդին բժշկական կենտրոնում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է. առաջադրվել են մեղադրանքներ

21:13 19.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի՝ Վ.Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։  Մեղադրանք է առաջադրվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի երկու բուժաշխատողի։

Վայոց ձորի բնակիչ Վ.Մարգարյանի մահվան մասին ահազանգն ստացվել է  2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային, իսկ հետագայում՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հիվանդի մահվան բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում` բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վ.Մարգարյանին առաջին բուժօգնությունը ցուցաբերած «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում  համապատասխան բուժաշխատողների կողմից անփույթ և ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել  իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, որի հետևանքով սխալ է որոշվել հիվանդի արյան խմբային պատկանելիությունը և փոխներարկվել անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է։

Այսպես՝ N զորամասի աշխատակից Վ.Մարգարյանը, գտնվելով արձակուրդում, 2017թ. օգոստոսի 1-ին գնացել է ծիրանի այգում բերքահավաքի, որտեղ վթարի է ենթարկվել.  անչափահասի կողմից տրակտորը սխալ վարելու հետևանքով մնացել է տրակտորի կցորդի և ծառի մեջտեղում, սեղմվել։ Իրանի հատվածում ստացած մարմնական վնասվածքներով տղամարդն անմիջապես բուժօգնության է տեղափոխվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ, որտեղ ենթարկվել է շտապ վիրահատության:

Նախնական քննության տվյալներով՝ վիրահատությունից հետո բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը   որոշել է արյան փոխներարկում կատարել Վահե Մարգարյանին՝ նկատի ունենալով, որ նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Բուժքույրը տուժողից վերցրել է արյան նմուշ, որը ներարկիչի մեջ փոխանցել է բժիշկ-սերոլոգին, ով ստացած արյունը պարտավոր էր հետազոտության ենթարկել ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. օգոստոսի 7-ի՝ «Արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով: Սակայն, ձեռք բերված ապացույցների համաձայն, մասնագիտական պարտակա¬նությունները կատարվել են ոչ պատշաճ, որի հետևանքով սխալ է որոշվել հիվանդի արյան խմբային պատկանելությունը՝ իրականում ABO իզոշճաբանական համակարգով դրական ռեզուսով B (երրորդ) խմբի փոխարեն, նշել է A (երկրորդ) խումբ դրական ռեզուսով, ինչի վերաբերյալ գրառում է կատարել լաբորատորիայի համապատասխան բլանկի վրա և այդ տեղեկությունը փոխանցել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին, ով Վ.Մարգարյանի մտերիմներին հայտարարել է դրական ռեզուսով երկրորդ խմբի արյան անհրաժեշտության մասին: Վերջինիս եղբայրը և ընկերն արյան նմուշներ են հանձնել լաբորատորիա, որոնք ստուգվել են բժիշկ-սերոլոգի կողմից և փաստվել, որ  երկու դոնորներն էլ ունեն դրական ռեզուսով երկրորդ կարգի արյուն։ Սակայն բժիշկը, չպահպանելով սահմանված կարգի պահանջները, չի ստուգել դոնորական արյան և Վահե Մարգարյանի արյան համատեղելիությունը, ու առանց համապատասխան հետազոտության համատեղելիության վերաբերյալ նշագրում է կատարել։

Բացի այդ՝ չի իրականացրել նաև փոխներարկման ենթակա արյան վարակային անվտանգության հետազոտություններ, որի արդյունքում սխալ տվյալներ է տրամադրել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին։  Վերջինս էլ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 16-ի թիվ 1056-Ն որոշմամբ սահմանված  փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի 13-րդ կետի համաձայն պարտավոր լինելով արյան հետազոտություն կատարել, չի կատարել անհրաժեշտ հետազոտությունը, ականջալուր չի եղել հիվանդի կնոջ պնդումներին, որ ամուսինն իրականում  ունի դրական ռեզուսով 3-րդ խմբի արյուն, բուժքույր-անեսթեզիստին հանձնարարել է կատարել փոխներարկում, որի  արդյունքում կաթիլային եղանակով հիվանդին  փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն։ Շուրջ 130մլ փոխներարկելուց հետո վերջինիս մոտ նկատվել է անհամատեղելի արյան հետ կապված ռեակցիաներ՝ սկսվել է արյունամիզություն և ցնցումներ, ուստի փոխներարկումն անմիջապես դադարեցվել է: Նույն օրը երեկոյան հետագա Վ. Մարգարյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶ հոսպիտալ, սակայն «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անհամատեղելի արյան փոխներարկման հետևանքով նրա մոտ զարգացել է հեմոտրանսֆուզիոն շոկ, ինչը պոլիտրավմայի ֆոնի պայմաններում խորացրել է բազմաօրգանային անբավարարությունը և հանգեցրել հիվանդի մահվան։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին և բժիշկ-սերոլոգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

18:16 25.06.2025

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

18:07 25.06.2025

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

SHANTNEWS

18:00 25.06.2025

SHANTNEWS

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

17:50 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

17:40 25.06.2025

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Հունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

17:30 25.06.2025

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

Աշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...

BACK_TO_TOP